18:37 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Միտրոպոլիտ Իլարիոնը հույս է հայտնել, որ կրոնական առաջնորդները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ կկարողանան նպաստել Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ժամանակն է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երկխոսությունը պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նման տեսակետ է հայտնել Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը։

«Ես կարծում եմ, որ հիմա պետք է վերադառնալ այդ ձևաչափին, քանի որ երկրները պետք է վերքեր բուժեն, և հիմա պետք է լսվի կրոնական առաջնորդների ձայնը», - ասել է նա։

Միտրոպոլիտ Իլարիոնի խոսքով` շատ կարևոր է, որ կրոնական առաջնորդները խաղաղության կոչ հնչեցնեն։

Նա հույս է հայտնել, որ կրոնական առաջնորդները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ կկարողանան նպաստել իրավիճակի խաղաղեցմանը և կայուն խաղաղության հաստատմանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ Ցուցարարները շրջեցին խորհրդարանի շենքում, կոտրեցին դռներ, մտան պատգամավորների աշխատասենյակներ։

Ըստ թեմայի

Նոր իրողություններ Ղարաբաղում․ ռուս փորձագետը վերլուծել է ՀՀ իշխանության թերությունները
Ընտրել ժամանակավոր վարչապետ... ԼՀԿ-ն 13 քայլի միջոցով ստեղծված իրավիճակից ելք է խոստանում
Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ