06:38 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տեսանյութեր

Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
299 0 0

Ցուցարարները շրջել են Ազգային ժողովի շենքում, կոտրել դռներ, մտել ԱԺ պատգամավորների աշխատասենյակներ։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկն արձանագրել է այն պատկերը, որը դրանից հետո է ստեղծվել։

Լուսանկարներում երևում է, որ ցուցարարները «քրքրել» են պատգամավորների դարակները, անգամ՝ չհրկիզվող պահարանները, դարակները։ Գետնին և սեղաններին են թափված փաստաթղթեր, անձնական իրեր՝ հագուստ, ներքնազգեստ, կոշիկներ, անգամ սնունդ։ 

Այս գիշեր հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)

Ըստ թեմայի

Ինչքան կարելի էր «կռուտիտ լինել». Փաշինյանը` արցախյան բանակցությունների մասին
Քաոսային գիշեր Երևանում. իրադարձությունների ժամանակագրություն
Փաշինյանը բացատրեց, թե ինչու հանրությանը չի տեղեկացրել կայացրած որոշման մասին
թեգերը:
ցուցարար, տեսանյութ, Պատգամավոր, ԱԺ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ