19:35 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
251 0 0

Ռուսաստանի նախագահը կարող է արտասահմանում օգտագործել ՌԴ Զինված ուժերը 2015 թվականի Դաշնության խորհրդի որոշման համաձայն։ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներին ուղարկելու համար Վերին պալատի առանձին թույլտվություն չի պահանջվում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik․ Դաշնության խորհրդի որոշումը, որի համաձայն Ռուսաստանի նախագահն իրավունք ունի արտասահմանում խնդիրներ կատարելու համար զորքեր ուղարկել, ուժի մեջ է մնում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով դիմումը խորհրդարանի վերին պալատին։

Պեսկովի խոսքով՝ դիմումը կապված է ռուսական զորքերի խաղաղապահ առաքելության տևողության հետ։

«2015 թվականին Դաշնության խորհրդի որոշում է եղել, որը իրավական հիմք է հանդիսանում նախագահի նման օպերատիվ որոշումներ կայացնելու համար։ Տեսնում եք, որ մենք ունենք հինգ տարի ժամկետ, որը հետո ըստ անհրաժեշտության կարող է երկարացվել, և հաշվի առնելով խաղաղապահ առաքելության ծավալուն բնույթը, լրացուցիչ թույլտվության հարցում է եղել», - ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու մասին ՌԴ նախագահի հրամանագիրը  կվերահրապարակվի Դաշնության խորհրդի այսօրվա՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու թույլտվությունից հետո, Պեսկովը պատասխանել է․ «Դա կախված կլինի մեր իրավաբանների կարծիքից։ Չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնեն, բայց դա ոչինչ չի փոխի։ 2015 թվականի փաստաթուղթն ուժի մեջ է», - ամփոփել է նա։

«Փաշինյանն ասել է ամբողջ ճշմարտությունը, ես ավելացնելու բան չունեմ». Պուտին

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր լրագրողներին, որ Ռուսաստանի նախագահը կարող է արտասահմանում օգտագործել ՌԴ Զինված ուժերը 2015 թվականի Դաշնության խորհրդի որոշման համաձայն։ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներին ուղարկելու համար Վերին պալատի առանձին թույլտվություն չի պահանջվում։

2015 թվականի սեպտեմբերի 30-ին ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն ստորագրել է փաստաթուղթ, որի համաձայն ՌԴ նախագահին թույլ է տրվում «օգտագործել ՌԴ Զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»։

Այսօր Դաշնության խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ նախագահին ռուս խաղաղապահներին զորախումբ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա. Պուտին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահները շատ ավելին են անում, քան մենք սպասում էինք․ ՊՆ ներկայացուցիչ
Մեկ օրում խաղաղապահ առաքելության 22 չվերթ է կատարվել Ռուսաստանից Հայաստան
Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը
թեգերը:
Ռուսաստան, Արցախ, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ