00:12 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
158 0 0

ՌԴ արտգործնախարարը վստահեցնում է, որ Ռուսաստանի հասցեին անհարկի մեղադրանքներ են հնչում։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան, Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածության հասնելիս, չի խախտել ՀԱՊԿ-ի գծով իր պարտավորությունները։

«Մի կողմից (պնդում են. խմբ) «Ռուսաստանը գրեթե բոլորին խաբել է և դարձել գլխավոր շահառուն»: Իսկ մյուս բևեռում «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»։ Ընդ որում` դուք տեսնում եք, թե տեղի ունեցածը որքան անազնիվ են մեկնաբանում նաև մեր` ռուսական քաղաքագիտական միջավայրում», - ասել Է Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ որոշ վերլուծաբաններ ուղղակիորեն մեղադրում են Հավաքական անվտանգության պայմանագրի վերաբերյալ պարտավորությունների դավաճանության մեջ:

«Նախ` չեմ կարծում, որ մարդիկ (իսկ ես գիտեմ նրանց ազգանունները) պարզապես քաղաքականապես ու իրավաբանորեն անգրագետ են։ Երկրորդ՝ նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ-ի պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ երկրին արտաքին ագրեսիայից պաշտպանելու վրա, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Դրանք թողնում եմ արտասահմանում և Ռուսաստանի Դաշնությունում եղած հեղինակների խղճի վրա», - նշել է Լավրովը։

«Հիմա, ըստ ամենայնի, մեր մոլի ընդդիմադիրների համար բոլոր միջոցներն էլ լավն են՝ ընդհուպ մինչև փաստերի բացահայտ վերադասավորում։ Մենք կաշխատենք մեր արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ, որը սահմանված է նախագահի կողմից և վայելում է մեր քաղաքացիների լայն աջակցությունը` դատելով հարցումներից, այդ թվում` RT-ի», - հավելել Է նախարարը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ըստ թեմայի

Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը
ՌԴ-ն հուսով է` հայաստանյան իրադարձությունները չեն սպառնա Ղարաբաղի հարցով համաձայնությանը
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի՝ Ղարաբաղի հարցով դիմումը սենատորներին
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ