00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձևաչափն ընտրել են Բաքուն ու Երևանը․ ինչու Իրանի ծրագիրը դուրս մնաց արցախյան գործընթացից

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел России Сергей Лавров во время заявления для прессы после встречи с президентом Азербайджана (21 ноября 2020). Баку
Министр иностранных дел России Сергей Лавров во время заявления для прессы после встречи с президентом Азербайджана (21 ноября 2020). Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստաընկերությանն ու ռադիոյին և խոսել Ղարաբաղի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը որոշել են Ադրբեջանն ու Հայաստանը, հայտարարության մասնակիցների կազմը հենց դրանով է պայմանավորված, և հենց այդ պատճառով էլ Իրանի հաշտության ծրագրին ուշադրություն չեն դարձրել։

Константин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн - Sputnik Արմենիա
Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի՝ որպես իրական գոյություն ունեցող պետություն. Զատուլին

«Հիմա չպետք է մտածել այն մասին՝ ով երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը։ Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ ձևաչափն ընտրել են Ադրբեջանն ու Հայաստանը։ Հայտարարության մասնակիցները կազմը հենց դրանով է պայմանավորված։ Իրանի կամ Թուրքիայի հաշվին դա անելու փորձ չի եղել ու չէր կարող լինել։ Հիմա պետք է մտածել այն մասին՝ ինչպես ավարտին հասցնել ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները և հակամարտությունների տարածաշրջանը դարձնել գոյակցության, իսկ ավելի լավ է՝ բարիդրացիական հարաբերությունների ու համագործակցության տարածաշրջան», - ասել է Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության ու ռադիոընկերությանը տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչու իրանական ծրագրին մեծ ուշադրություն չդարձվեց։

Լավրովը բացատրել է, որ Արցախի դեպքում հիմնական խնդիրը արյունահեղությունը դադարեցնելն էր։ Հակամարտության կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, շահագրգռած են եղել, որ դա արվի Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։

«Այստեղ ոչ մի հետին միտք չկա։ Ի դեպ, չեմ հիշում, որ իմ` արտգործնախարար լինելու տարիներին մեր իրանցի գործընկերների հետ բազմաթիվ շփումների ժամանակ Ղարաբաղի թեման հետաքրքրություն առաջացնի մեր խորհրդատվությունների կամ բանակցությունների ժամանակ», - ավելացրել է Լավրովը։

Նա հասկանում է, որ Իրանը մտահոգված է առկա իրավիճակով, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա իրանական տարանցիկ շահերի վրա, առավել ևս, որ այդ շահերը սրվում են այն իրավիճակում, երբ ամերիկացիները Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ու շարունակում են խստացնել դրանք։

«Հնարավոր չէ հրաժարվել գլխավոր սկզբունքից, որը տարիներ շարունակ հավանություն է արժանացել բոլորի կողմից․ արդյունքը պետք է լինի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորումը։ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության առաջնորդների` նոյեմբերի 9-ին ստորագրած համատեղ հայտարարության մեջ հստակ արձանագրված են հիմնական ուղղությունները, որոնք կային նաև անմիջապես հակամարտության ամենաթեժ պահին ի հայտ եկած իրանական նախաձեռնության մեջ», - պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Эдвард Налбандян во время круглого стола по теме урегулирования конфликта в НКР (11 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է բանակցությունների գլխավոր հարցը. Էդվարդ Նալբանդյան

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։  Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հիշեցնենք նաև, որ Իրանի նախագահի` ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ բանագնաց Աբբաս Արաղչին այցելել էր Բաքու, ապա Մոսկվա, հետո Երևան ու Անկարա։ Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն էր։

Լրահոս
0