17:36 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
8910

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային տնտեսական ֆորումում խոսել է աշխարհում կատարվող փոփոխությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2009 թվականից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումում և հայտարարել, որ աշխարհում գլոբալ անվտանգության համակարգը հետընթաց է ապրում, այսօրվա իրավիճակը հնարավոր պայթյունների ու սպառնալիքների ծավալով և բնույթով կարելի է համեմատել XX դարի 30-ականների հետ։

ՌԴ նախագահը նշել է, որ դժվար է չնկատել գլոբալ տնտեսության, քաղաքականության, սոցիալական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, կորոնավիրուսի համավարակը սրել է աշխարհում անհավասարակշռության հետ կապված խնդիրները։

Նախագահի խոսքով` ակնհայտ է տնտեսական զարգացման նախկին մոդելների ու գործիքների ճգնաժամը, սոցիալական շերտավորման ուժեղացումը։

«Դա հանգեցնում է հասարակության կտրուկ բևեռացման, հրահրում է, որ աճի պոպուլիզմը, ինչպես նաև աջ և ձախ արմատականությունն ու մյուս ծայրահեղականությունները», - ասել է նա։

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

Նրա կարծիքով՝ աճում է իրական ու վիրտուալ տնտեսությունների միջև ճեղքվածքը, ինչը կարող է լուրջ ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Պուտինը հուսով է, որ աշխարհում գլոբալ թեժ հակամարտություն չի լինի։ Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, «բոլորը բոլորի դեմ» պայքարելու հավանականություն կա։

ՌԴ նախագահի դիտարկմամբ՝ մի շարք երկրների արտաքին ագրեսիվ քաղաքական հռետորաբանության աստիճանը մեծանում է․ վտանգ կա, որ փորձ կարվի խնդիրները լուծել ներքին ու արտաքին թշնամիներ փնտրելով, խախտելով հիմնարար ազատությունները։

Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները

«Պետք է լուծել սոցիալական անհավասարության ու զարգացման առումով երկրների մերձեցման հարցը, այդ ժամանակ միգրացիոն խնդիրներ էլ չեն լինի», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` հիմնական խնդիրը աղքատությունից դուրս գալն է, իսկ առանցքային մարտահրավերն ամբողջ աշխարհի համար՝ սոցիալ-տնտեսական խնդիրները։

«Միաբևեռ աշխարհի կառուցման փորձ անելու դարաշրջանն ավարտվել է», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Նշենք՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը մեկնարկել է հունվարի 26-ին։ Կես դարի ընթացքում առաջին անգամ համավարակի պատճառով միջոցառումն առցանց է անցկացվում։

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

Գլխավոր թեմաներ