23:40 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տիգրան Պետրոսյան

Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում

© Sputnik / Aram Gareginyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7410

Հայկական ընկերությունը Սիլիկոնային հովտում է աշխատում ու պատկերները վերլուծելու համար ծրագրեր է կազմում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Google, General Motors ու Ford ընկերությունները խոստանում են արդեն մեկ–երկու տարուց առանց վարորդների ավտոմեքենաներ շուկա հանել։

Պետրոսյան եղբայրները մոտ մեկ տարի առաջ ստեղծել են Super Annotate ստարտափը։ Նրանց առաջին «գրասենյակը» գտնվել է Սևանա լճի ափի վրանում։ Նրանք այստեղ էին եկել սկսնակ հայթեք–նախագծերի ամառային ճամբարի (Sevan Startup Summit) համար։

Եղբայրներից մեկը` Տիգրանը, Երևանում է դպրոցն ավարտել ու «Լույս» հիմնադրամի աջակցությամբ մեկնել է Շվեյցարիա սովորելու։ Այնտեղ մագիստրատուրայում նա ֆիզիկայի ֆակուլտետում գիտական աստիճան (PhD) է ստացել բժշկական վիզուալիզացիայի (biomedical imaging) թեմայով։ Մյուս եղբայրը` Վահանը, գիտական աստիճան է (PhD)  ստացել մեքենայական ուսուցում ուղղությամբ։

Հենց նա է հրավիրել Տիգրանին պատկերների ավտոմատ անոտացիայի (երբ ծրագիրը կարողանում է տարբերել պատկերի վրայի առանձին առարկաները) նախագծի վրա աշխատելու։ Եղբայրները ծրագրի դետալները քննարկել են Սևանի ափի վրանային ճամբարում։

«Մենք այստեղ հանգստանալու էինք եկել։ Իսկ երբ տեսանք, որ մրցույթ է սկսվում, մտածեցինք` ինչու չմասնակցենք։ Հետո պարզվեց, որ անցել ենք ընտրական փուլը։ Հենց դա էլ մեր «դատավճիռը» եղավ», – ժպտում է Տիգրանը։

«Շան բախտ» կամ ինչպես ստարտափը մեկ միլիոն դոլար հավաքեց հայերի շնորհիվ

Եզրափակչում հաղթելուց հետո եղբայրները լրջորեն սկսեցին մտածել սեփական ընկերությունը ստեղծելու մասին։ SmartGate տեղական վենչուրային հիմնադրամն օգնեց նրանց առաջին քայլերն անել։ Հետո ծանոթացրեցին աշխարհի առաջատար ստարտափ–աքսելերատորներից մեկի` SkyDeck–ի հետ, որը գործում է Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում։ Այնտեղ նրանք նույնպես անցան ընտրական փուլ ու հայտնվեցին աքսելերատորում։ Հետո հարյուր հազար դոլարի դրամաշնորհ ստացան։ Միայն թե մենակ գումարով հեռուն չես գնա։ «Հեռուն գնալու» հարցում նրանց ուրիշ բան օգնեց։

Աքսելերատորում անցկացրած կես տարվա ընթացքում ստարտափերի հայթեք–բիզնեսի զարգացման ամերիկյան լավագույն մասնագետները նրանց համար դասընթացներ են անցկացնում։ Եղբայրներին նաև հնարավորություն է տրվում օգտվել անտեսանալի, բայց շատ ամուր ` Բերքլիի համալսարանի ծանոթությունների ցանցից։ Այս համալսարանի շրջանավարտներին կարելի է գտնել Սիլիկոնային հովտի գրեթե յուրաքանչյուր ընկերությունում (Բերքլին ԱՄՆ–ում ու աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհերից է)։ Ու «վրանի տղաները» կարողանում էին բանակցություններ վարել այդ մենեջերների աշխատասենյակներում։

Այժմ Super Annotate–ն արդեն մի քանի պատվիրատու ունի։ Ամենախոշոր պատվիրատուներից է բեռնատար մեքենաների համար ավտոպիլոտի համակարգեր ստեղծող ընկերությունը։

Նոր «ՏՏ դեղամիջոց» աուտիզմ ունեցող երեխաների համար. Հայաստանում նոր ծրագիր են ստեղծում

«Սա ծառ է, սա` սյուն, սա էլ կողքի մեքենան է։ Իսկ սա հետիոտն է», – այսպես է ծրագիրը կարդում պատկերը։ Հայաստանում նախագծի վրա արդեն մոտ քսան մարդ է աշխատում ու մի քանի մարդ` Սիլիկոնային հովտում։

Պետրոսյան եղբայրները շարունակում են իրենց բիզնեսը։ Նրանք ամեն հարցում աջակցում են միմյանց, իսկ հաջողություններն` իրար վրա «գցում»։

«Մենք կարողացանք առաջ գնալ եղբորս տեխնոլոգիայի շնորհիվ, որի միջոցով ծրագիրն ավտոմատ ճանաչում է առարկաների եզրերը։ Այդ օպտիմալ ալգորիթմը առաջին հայացքից ճանաչում է օբյեկտները։ Դա ավելի է արագացնում պատկերողների մշակումը», – ասում է Տիգրանը։

Ընկերությունը դեռ պատվիրատուների պատվիրած պատկերներն է մշակում։ Բայց պետրոսյաններն ուզում են էլ ավելի հեռուն գնալ։ Նրանք պատրաստ են փոխանցել իրենց տեխնոլոգիան ու սովորեցնել պատվիրատուի անձնակազմին` ինչպես դրա հետ աշխատել։ Դա կազատի ծրագրողներին սերիական աշխատանքից ու թույլ կտա նոր նախագծեր մշակել։

«Մենք մեկ օրվա ու միայն այս պահին վաստակելու մասին չենք մտածում»,- ասում է Տիգրանը։

Այս տարի ընկերությունը նորից մեկնել էր Sevan Startup Summit` իրենց պես «վրանային ծրագրավորողների» հետ փորձի փոխանակման համար։

 

Ըստ թեմայի

Թեյի ստարտափ կամ ինչով են հայերն ուրախացնում ռուս տատիկներին
Ինչպես հասցնել ամեն ինչ. գյումրեցի ուսանողը ստարտափ է բացել և ռոբոտատեխնիկա է սովորեցնում
«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար
թեգերը:
Սիլիկոնային հովիտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ստարտափ, Հայաստան

Գլխավոր թեմաներ