15:30 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
ԵՊՀ, դասադուլ, արխիվային լուսանկար

ԵՊՀ դասախոսները չեն շտապում` կսպասեն նախարարի վերադարձին. ինչ է առաջարկում փոխնախարարը

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Ձևավորվել է կազմկոմիտե, որը լիազորված է նախարարի հետ քննարկել «Հայոց լեզու», «Գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների հետագա ճակատագիրը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն պատրաստ է հանդիպել ԵՊՀ–ի` գործադուլ հայտարարած դասախոսների հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նախարարի խոսնակ Անժելա Կժդրյանը։

Հայտնել էինք, որ այսօր ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները նախազգուշական դասադուլ էին հայտարարել։ Այդպիսով, նրանք միանում են ուսանողների` բուհերում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների  պարտադիր ուսուցման պահանջին։ Դասախոսները հայտնել էին նաև, որ ակնկալում են հանդիպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

«Թամրազյանը պատրաստ է ընդունել դասախոսներին, զրուցել նրանց հետ։ Արայիկ Հարությունյանը երկրում չէ»,–ասաց Կժդրյանը։

Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է

Sputnik Արմենիայի հարցին, թե փոխնախարարի հետ հանդիպում նախատեսվո՞ւմ է` Կժդրյանը պատասխանեց, որ դասախոսները դեռևս չեն արձագանքել փոխնախարարի հետ հանդիպման առաջակին։

ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ են, որ Արայիկ Հարությունյանը Հայաստանում չէ և կսպասեն նրա վերադարձին ու նրա հետ հանդիպմանը։

«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի

«Մենք տեղյակ ենք, որ նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, և նրա պաշտոնական այցը խանգարելու որևէ նպատակ չունենք։ Չենք ասում, որ նախարարը հենց հիմա պետք է մեզ ընդունի, ուզում ենք, որ մեր ձայնը նա լսի։ Դասախոսները չեն շտապում, նախարարը կգա, կհանդիպենք»,–ասաց նա։

Սրապիոնյանը հայտնեց, որ ձևավորվել է կազմկոմիտե, որը լիազորված են նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկել «Հայոց լեզու»,  «Գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների հետագա ճակատագիրը։ Նրա խոսքով` դասախոսները դեմ են նախարարության ներկայացրած նախագծին։

«Նախարարին պետք է հայտնենք, որ վերոհիշյալ առարկաների` ոչ պարտադիր դասավանդումը կարող է լուրջ հետևանք ունենալ հայագիտության վրա»,–ասաց նա։

Դասախոսը հիշեցրեց, որ իրենց` նախարարի հետ հանդիպման պահանջն ու զրույցը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում, և դասախոսներին հետաքրքրում է բացառապես այդ առարկաների ճակատագիրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի դեմ, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Նոյեմբերի 7–ին ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա անցկացրին` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաները շարունակվում են։

Ըստ թեմայի

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները վերսկսել են բողոքի ակցիան
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները կգիշերեն նախարարության առջև
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն անժամկետ նստացույց են սկսել
«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին
թեգերը:
գործադուլ, դասադուլ, Արայիկ Հարությունյան, դասախոս, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան

Գլխավոր թեմաներ