01:04 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
73410

Գյումրու գլխավոր ճարատարապետը կարևորում է նոր ցանկ ունենալու անհրաժեշտությունը, որում նախատեսում են ներառել նաև խորհրդային շրջանում կառուցված պատմական նշանակություն ունեցող որոշ շինություններ:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կանձնագրավորվեն: Անձնագրերում կներառվի կառույցի պատմությունը, չափագրումը, կառուցողի մասին տեղեկությունը, հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը, սակայն մինչ այդ կվերահաշվառվեն քաղաքի պատմական կառույցները: Այս  մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գյումրու գլխավոր ճարատարապետ Հենրիկ Գասպարյանը:

Главный архитектор Гюмри Генрик Гаспарян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հենրիկ Գասպարյան, Գյումրու գլխավոր ճարտարապետ

Գյումրիում որոշ շինություններ նախկինում էլ անձնագրավորված են եղել, ունեցել են մանրակերտեր, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո դրանք չեն պահպանվել:

«Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց հետո դրանք դարձել են վթարային կամ գտնվում են փլուզման եզրին, որոշները նույնիսկ արդեն չկան, շատ կառույցներ էլ ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցանկում»,-նշեց նա։

Старое здание в историческом районе Кумайри в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարան

Ճարտարապետը կարևորեց նոր ցանկ ունենալու անհրաժեշտությունը, որում նախատեսում են ներառել նաև խորհրդային շրջանում կառուցված, պատմական նշանակություն ունեցող որոշ շինություններ:

Обрушивающeеся зданиe музея-заповедника Кумайри на улице Шираза, Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարան

«Ես, օրինակ, առաջարկում եմ ցանկում ընդգրկել նաև Գյումրու օդանավակայանն ու երկաթուղային կայարանը: Դրանք սոցռեալիզմի շենքեր  են, որոնք պետք է ընդգրկվեն այդ ցանկում»,- նշեց Գասպարյանը։

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը

Նրա կարծիքով` ինչպես մարդու անձնագիրը, այնպես էլ կառույցներինը, ժամանակ առ ժամանակ վերանայման կարիք ունեն` նոր տվյալների ու լուսանկարների փոփոխությամբ:

Обрушивающeеся зданиe музея-заповедника Кумайри на улице Шираза, Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարան

Կառույցների վերահաշվարկը հնարավորություն կտա ավելի ստույգ պատկերացում կազմել, թե դրանցից որո՞նք են հանրապետական կամ տեղական նշանակության պահպանման շինություններ կամ տարածքներ:

Орнамент на старом здании в историческом районе Кумайри в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարան

Ի դեպ, քաղաքաշինական նման մեծ ժառանգություն ունեցող արգելոց-թանգարան հանրապետության տարածքում չկա. «Կումայրի» արգելոցի բազայում մոտ 1300 հա տարածք կա, որից միայն 200-ը` քաղաքի կենտրոնում: Դրանք հիմնականում 18-20-րդ դարում կառուցված արժեքավոր շենք-շինություններն են, որոնք պահպանվել են: Բացի դրանից Գյումրին ունի նաև հատուկ պահպանվող հնագիտական տարածքներ՝ նախկին «Կումայրի» տուրիստական բազայի և «Վարդ-բաղի» տարածքներում, Ախուրյան գետի շրջանում և այլն:

Старое здание в историческом районе Кумайри в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարան

«Կումայրի» արգելոց-թանգարանում շենքերի անձնագրավորման և վերահաշվառման ծրագիրն արդեն կազմել են: Պատասխանատուները վստահեցնում են՝ վերահաշվարկն ու անձնագրավորումը կօգնեն ավելի լավ իրականացնել տվյալ կառույցների պահպանումը, իսկ Գյումրու պատմական միջուկի պահպանման հետագա ծրագրերը կյանքի կկոչվեն արդյունքների հիման վրա: Գործընթացը ծավալուն ու աշխատատար է, բայց նաև անհրաժեշտ: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել հաջորդ տարի:

Մասնագիտությունը՝  կրթել հայրենասերի. ինչպես է ընկեր Հասմիկը ծառայում հայրենիքին

Նշենք, որ «Կումայրի» արգելոցի տարածքում հաշվառված է մոտ 1200 հուշարձան, որոնք ընդգրկված են ՀՀ հուշարձանների պահպանության ցանկում: Այդ ցանկը կազմվել է 90-ականներին և ներկա պահին կա դրա վերանայման խնդիր:

Ըստ թեմայի

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը
Երբ կոշիկի կապերը պինդ չես ձգում, կամ ինչ է պետք անել «աղետի գոտուն» հրաժեշտ տալու համար
Աղետի գոտու 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանան
Փաշինյանը կրկին Գյումրիում է. ինչպես են ընթանում ավտոմաքսատան շինաշխատանքները. տեսանյութ
թեգերը:
ճարտարապետ, անձնագիր, արգելոց, Թանգարան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ