Անաստասիա Ստոցկայան և Սերգեյ Աբգարյանն ունեն երկու երեխա` 8-ամյա Ալեքսանդրը և 2–ամյա Վերան։ Երգչուհին ամեն կերպ խթանում է հայկական մշակույթի նկատմամբ նրանց սերը։ Երեխաներն անցած տարի մկրտվել են Հայաստանում։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանին այնքան էլ չեն ոգևորվել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Նրա խոսքով` ստուգում անողը հին օրենքով էլ կաներ։
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միլանի հայ համայնքի հետ` պատասխանել հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մասին հարցերին։
Ադրբեջանցի բլոգեր ներկայացած տղամարդը հայտնվել է Միլանի հայկական եկեղեցում, որտեղ ընթանալիս է եղել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ։
Այս օրերին մայրաքաղաք Երևանի բոլոր վարչական շրջաններում գույքագրման աշխատանքներ են տարվում:
56–ամյա տղամարդն այցելել է նախկին հարսի տուն, որտեղ ինչ–ինչ հարցերից նյարդերը տեղի են տվել, ու նա ինքնավնասում է արել։
Տիմատին Հայաստան կվերադառնա հաջորդ տարի` նոր ծրագրով և իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսով։
Գետնահարկերը, եկեղեցու հիմքը ջրով լցված են եղել, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։
Աշխատանքային ժամին կոտրել են դպրոցի տնօրենի տան դուռն ու տարել խոշոր չափի գումար ու ոսկեղեն։
Հովազի հետ կռիվ տված տղամարդը խորը վերքեր ունի` ձեռքերի, ոտքի, շրթունքի վրա։ Նրա կյանքը փրկելու համար բժիշկները 3 ժամ կարել են վերքերը։