00:20 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13710

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հայաստանյան տարբերակը փրկելու համար յուրաքանչյուր հեռուստադիտողից պահանջվում է վճարել 1000 դրամ։

ԵՐԵՎԱՆ, 16 Դեկտեմբեր — Sputnik. 2020թ–ին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարը հայաստանյան եթերում չի լինելու։ Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը։

«Այս տարի ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում արտոնագիրը։ Մենք այն ձեռք ենք բերում ռուսական Игра ТВ ընկերությունից, որին պատկանում են այս հաղորդման բոլոր հեղինակային իրավունքները»,– նշում է նա։

2020թ–ից հաղորդումը եթերում պահելու համար Քոչարյանը համաժողովրդական դրամահավաք է հայտարարում` հանուն ինտելեկտուալ Հայաստանի։

«Առաջին իսկ օրվանից հաղորդումը երբեք քաղաքական չի եղել, զերծ է եղել քաղաքականությունից` անկախ նրանից, թե ովքեր են խաղացել։ Այո՛, խաղացել են և՛ քաղաքական գործիչներ, և երեխաներ, կանայք, ոստիկաններ, լրագրողներ ու այլ բնագավառի ներկայացուցիչներ»,– ասում է հաղորդավարը` վստահեցնելով, որ այսօր էլ թույլ չի տալու, որ հաղորդումը քաղաքականացվի։

«Չի՛ կարելի դուխով ոչինչ չանել». Կարեն Քոչարյան

Քոչարյանը նշում է, որ հաղորդաշարի շուրջ 200 000 լսարանը ունի, ուստի իրենց հաշվարկով, եթե յուրաքանչյուր հեռուստադիտող ընդամենը 1000 դրամ փոխանցի հեռուստախաղի հաշվեհամարին, այն եթերում հնարավոր կլինի պահպանել։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի ռադիոեթերում  ասել էր, որ նամակով դիմել է ՀՀ կառավարությանը` 2020 թվականի արտոնագրի համար գումար հատկացնելու խնդրանքով։ Բայց պատասխան չի ստացել։ Քոչարյանն ասել էր, որ կսպասի մինչև դեկտեմբերի 13-ը ու դրամահավաք կհայտարարի։

Հիշեցնենք, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը հայաստանյան հեռուստաեթերում է 17 տարի` 2002թ–ից։ Մեկ տարվա արտոնագրի արժեքը 17 մլն դրամ է` շուրջ 35 000 դոլար։

Ըստ թեմայի

Քոչարյան․ «Ամուլսարի հարցը ներիշխանական է․ այն կբերի իշխանության ներսում թևերի բաժանման»
Քոչարյանն իր համախոհների հետ որոշել է բրենդ դարձնել մրգօղին
Քոչարյան. «Դավիթ Շահնազարյանը մի բան է գրել, որի տակ ստորագրում եմ»
թեգերը:
հաղորդավար, Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ), Հայաստան

Գլխավոր թեմաներ