07:29 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
198 0 0

ԳՇ-ից հորդորում են խուսափել ապատեղեկատվությունից և մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետևել պաշտոնական լրահոսին:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ:

«2020թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»,- նշված է ԶՈՒ տարածած հայտարարության մեջ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագետներին և «վերլուծաբաններին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական և քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ է անում ապատեղեկատվությունից խուսափելու և մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետևել պաշտոնական լրահոսին:

Նշվում է, որ բանակը մեր երկրի կայունությունն ապահովող հիմնական կառույցն է և այս կամ այն կերպ առնչություն ունի ոչ միայն պետության՝ որպես մեկ ամբողջության, այլև անհատապես մեզանից յուրաքանչյուրի հետ, հետևաբար հասկանալի է նաև հանրության բուռն արձագանքը ԶՈւ հետ կապված ցանկացած միջադեպի առնչությամբ, առանձնապես երբ մահվան ելքով դեպքեր են գրանցվում:

Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԳՇ-ից հավաստիացնում են, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար, միաժամանակ հորդորում են լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից և անհիմն մեղադրանքներից լրատվամիջոցներում, սոցցանցերում և այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս զգուշություն ցուցաբերել:

«Յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ և ցավ է Զինված ուժերի հրամանատարական կազմի համար: Կրկին ցավակցում ենք բոլոր մահացած զինծառայողների հարազատներին, համբերություն ենք մաղթում նրանց: Վստահեցնում ենք, որ զինծառայողների մարտունակությունը բարձր է, և մենք շարունակում ենք անշեղորեն կատարել մեր առջև դրված մարտական խնդիրները»,- հաղորդում են ԳՇ-ից:

Ավելի վաղ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր անցկացրել, որին մասնակցել էին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Բանակի գործերին չափից շատ միջամտելը կխանգարի. Սեյրան Օհանյանը` դժբախտ դեպքերի մասին

Հիշեցնենք, որ 2020թ.–ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ պաշտոնական վարկածի` եղել են նաև ինքնասպանություններ։

Ըստ թեմայի

«Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». ՊԲ հրամանատարը` մահվան դեպքերի մասին
«Պարտված ենք բոլորս». ԶՈւ ԳՇ պետի հետ ԱԺ երկու հանձնաժողովները փակ քննարկում կունենան
«Պարզվեց՝ մեկի վարտիքը մյուսինի հետ լվացքի մեքենայում չպիտի հայտնվի». Փաշինյան
Զինվորների մահվան դեպքերի առթիվ կազմվել են քննչական խմբեր և գործուղվել կայազորային բաժին
թեգերը:
Մահ, զինծառայող, Արտակ Դավթյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ