15:16 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
39401

«Բիլայնը» Հայաստանի միակ օպերատորն է, որն ունի ճյուղավորված կաբելային անցուղիներ։ 5G ցանցերի շինարարության ժամանակ այն գրեթե անփոխարինելի է։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Վեոն Արմենիայի» («Բիլայն» ապրանքանիշ) ղեկավարությունն արդեն մի քանի տարի է՝ ընկերությունը Հայաստանում վաճառելու մասին բանակցություններ է վարում։ Թե դա «Վեոնի» ինչի՞ն է պետք, այլ հարց է։ Հնարավոր է՝ ընկերությունն ուզում է ազատվել այն փոքր շուկաների ակտիվներից, որտեղ մեծ առաջընթաց ու զգալի եկամուտ չի ակնկալվում։ Իսկ ինչո՞ւ են հայկական ընկերություններն այդքան ուզում գնել այն։

Մի քանի ամիս առաջ հայկական օպերատոր «Յուքոմ» ընկերությունն էր նման ցանկություն հայտնել։ Իսկ օրերս ընկերության նախկին մենեջերները՝ Եսայան եղբայրները, սկսել են այն գնելու մասին բանակցություններ վարել իրենց «Թիմ» օպերատորի անունից։ Նման բանակցություններ են վարում, կամ վարել, առնվազն ևս երկու ընկերություն։ Իհարկե, «Բիլայնը» խոշոր ենթակառուցվածք ունի, ֆինանսական պարտքեր չունի, սակայն նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Ընկերության գլխավոր առավելությունը կաբելների համար ստորգետնյա կանալները, տեխնիկական լեզվով  ասած՝ «կաբելային կանալիզացիան» է։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ, երբ օպերատորները սկսեն 5G ցանցեր կառուցել, առանց ստորգետնյա կանալների չեն կարող դա անել։

Կապի նոր ստանդարտի անցնելու համար տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բջջային աշտարակներ են պետք։ Դրանք պետք է միանան ոչ թե օդային, այլ օպտիկական կաբելներով։ Երևանում այդ կաբելները կարելի է անցկացնել միայն ստորգետնյա ցանցով։ Երևանի իշխանությունը չի ողջունում օդային գծերն ու հորդորում է դրանք գետնի տակով անցկացնել։ Այսինքն՝ 5G-ի դեպքում առանցքային ակտիվը հենց կաբելային ենթակառուցվածքն է։ Այն գրեթե անփոխարինելի կդառնա, քանի որ նոր ալեհավաքներ ու սարքավորումներ կարելի է գնել, իսկ ամբողջ Երևանով ստորգետնյա ցանց անցկացնելը գրեթե անհնար է։

Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը

Իհարկե, իրավաբանորեն ամրագրված է, որ «Բիլայնն» իրավունք չունի խտրականության դնել այլ օպերատորների միջև ու պարտավոր է ողջամիտ սակագնով թույլ տալ օգտագործել իր կանալիզացիան: Բայց Սաղյանն ընդգծեց՝ ամեն դեպքում պետք է վճարել։

Հենց դրանով են պայմանավորված այն խոսակցությունները, որ «Վիվասելլ-ՄՏՍ»-ը բանակցել է Հայաստանում «Ռոստելեկոմի» (GNC Alfa) դուստր ընկերությունը գնելու համար, որը օպտիկա-մանրաթելային կապ ունի։ Սաղյանը նշեց՝ պարզվել է, որ նույնիսկ այն «Վեոն Արմենիայի» չափ ծավալներ չունի։

Փորձագետը շեշտեց՝ եթե Երևանի քաղաքապետարանի քաղաքականությունը չփոխվի, ու օդային ցանցերը չթույլատրվեն, ստորգետնյա ցանցը կդառնա 5G-ի համար գլխավոր խաղաքարտը։

Հիշեցնենք՝ 5G ցանցերը վայրկյանում մի քանի գիգաբիթ արագություն են ապահովում, այսինքն՝ մի քանի տասնյակ անգամ պետք է գերազանցեն 4G-իին։ ԱՄՆ-ի խոշոր բջջային օպերատորներն արդեն մի երկրի մի շարք քաղաքներում գործարկել են այդ կապը։ Առաջիկա տարիներին աշխարհի բազում այլ երկրներ էլ ուզում են դրան անցել, այդ թվում նաև համացանցին միացված սարքերի («իրերի համացանց»), նաև հեռահար բժշկության ու արդյունաբերության ապահովման համար։

Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են

Ըստ թեմայի

«Յուքոմի» աշխատակիցները միացե՞լ են ցուցարարներին. ընկերության մեկնաբանությունը
ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
Չի լինի «Յուքոմ», կլինի «Յունեթ». Եսայանները նոր ընկերություն են հիմնում
Սաղյան. «Նպատակահարմար չէ պահել առանձին օրենսդրությամբ գործող «Բիլայն Արմենիան»
թեգերը:
շինարարություն, ինտերնետ, Հայաստան

Գլխավոր թեմաներ