03:06 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Փաշինյանն Ալիևից պահանջել է հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել կառուցողական մոտեցում ցուցաբերել։ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը և Ալիևը մասնակցել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին։ Վերջինիս մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական այլ պետությունների առաջնորդներ:

Փաշինյանն իր ելույթում ասել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է և պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

«Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», -նշել է Փաշինյանը։

Տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը՝ օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը:

Պուտին-Ալիև հեռախոսազրույց․ Ադրբեջանի նախագահը չի մասնակցի Մոսկվայի ռազմական շքերթին

Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնել նախկինում առաջ քաշած իր բանաձևին, այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Միակ պաշտոնյան, որ շնորհավորեց ինձ, Տեր-Պետրոսյանն էր». ինչի մասին էր խոսում Հեյդար Ալիևը

Ըստ թեմայի

Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Ադրբեջանը փոքր-ինչ հանդարտվել է. քանի՞ կրակոց է արձակվել Արցախի ուղղությամբ
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ–ն պատասխանել է
Ադրբեջանին զսպելու մեխանիզմներն ավելի կկատարելագործվեն. Դավթյանն Արցախում է
թեգերը:
Ադրբեջան, բանաձև, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ