17:25 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
158 0 0

ՀՀ նախագահն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակն ամենևին չի նշանակում, որ հայերի ներսում կատարվող փոթորիկը պետք է վերածվի վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն ուղղվի միմյանց։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը հանդուրժողականության կոչ է ուղղել հանրությանը:

«Դժվարին պահ է բոլորիս համար` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի համար։ Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը»,– ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ հանրության մեջ առկա է բևեռացում ու կա վտանգ, որ այն կգնա ոչ ցանկալի ճանապարհով։

«Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք հայրենիքի հետ, սա, իհարկե, ծանր փոթորիկ է, հատկապես այն սերնդի համար, որը հպարտ էր 1994 թվականի հաղթանակի համար»,–շեշտել է նախագահը։

Սարգսյանն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակն ամենևին չի նշանակում, որ հայերի ներսում կատարվող փոթորիկը պետք է վերածվի վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն ուղղվի միմյանց։

Նախագահը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

«Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարևոր արժեքներից մեկը՝ հայի կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է՝ մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ և եղբոր հետ»,–նշել է նախագահը։

Նա շեշտել է, որ կառավարության շենքը, որը կառուցել է Թամանյանը, և կահույքը, որը գնվել է հարկատուների փողերով, մեղք չունեն ստեղծված իրավիճակում: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին:

«Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձև՝ հանդուրժելով, լսելով իրար։ Եթե չսովորենք, ուրեմն մեր ընկած տեղից չենք կարողանալու կանգնել»,–ասել է ՀՀ նախագահը:

 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)

Ըստ թեմայի

«Հայրենիքն» ունի իրավիճակից դուրս գալու իր տեսլականը. նախագահը հանդիպել է Վանեցյանի հետ
Կայացել է Փաշինյանի ու «Իմ քայլի» հանդիպումը. Լենա Նազարյանը մանրամասներ է ներկայացնում
Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ. նրանց մի մասը հրաժարական է պահանջում
թեգերը:
հանդիպում, Արցախյան պատերազմ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ