09:26 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Ոստիկանները Մյասնիկյան պողոտան փակած քաղաքացիներին հորդորեցին բացել ճանապարհը` նրանց տալով 2 րոպե ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի Մյասնիկյան պողոտան` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երևանյան ամենամեծ պողոտաներից մեկում երթևեկությունը որոշ ժամանակով կաթվածահար էր եղել։

Բողոքի ակցիա անողները նշում էին, որ նման` խաղաղ անհնազանդության ակցիաներ են անելու տարբեր վայրերում այնքան ժամանակ` մինչև չհասնեն իրենց նպատակին։

Ոստիկանները, սակայն, հորդորեցին բացել ճանապարհը` ցուցարարներին տալով 2 րոպե ժամանակ։ Սահմանված ժամկետից հետո ճանապարհը բացվեց, սակայն ճանապարհը փակողները հայտարարեցին, որ շարունակելու են այլ վայրերում նման ակցիաներ իրականացնել։

Նշենք, որ երեկ՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմադիր գործիչների` Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կեսօրին ուղիղ եթերում հայտնել էր, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնել։

«Նիկոլ, դավաճան». ակցիայի մասնակիցները կոչ են անում փակել Երևանի փողոցները

Այսօր՝ ժամը 16։00-ին, ԱԺ–ի մոտ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անցկացնելու։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ըստ թեմայի

Մեկ օրում ավելի քան 500 փաստաբան է միացել Փաշինյանի հրաժարականի հայտարարությանը
Ես Փաշինյանին շատ լավ եմ ճանաչում. Զոհրաբյանը բացառում է վարչապետի ինքնակամ հրաժարականը
«Զղջում եմ ասածիս համար». Շենավանի համայնքապետն այլևս չի պահանջում Փաշինյանի հրաժարականը
թեգերը:
Հրաժարական, ոստիկան, փողոց, ցուցարար

Գլխավոր թեմաներ