14:08 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը չի բացառում, որ վարկային և բանկային կազմակերպությունների կողմից կարող են թերացումներ լինեն։ 

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Արցախյան վերջին պատերազմից հետո զոհված զինծառառայողների ու նրանց հարազատների 3 մլրդ դրամ ծավալով վարկային պարտավորություններ են ներվել վարկային և բանկային կազմակերպությունների կողմից։

Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Իհարկե, չեմ բացառում, որ հնարավոր է որոշակի թերացումներ լինեն, այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի տեղեկատվության բացակայությունը՝ թեև ՊՆ կենտրոնական բանկի միջոցով փոխանցել է զոհված և վիրավորում ստացած զինծառայողների տվյալները։ Համակարգային առումով գլոբալ խնդիր չկա»,- ասաց Առաքելյանը։

Հիշեցնենք` օրեր առաջ ԱԺ ԲԿՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարունակում են վարկի մարում պահանջել։

2020 թվականի հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։

Որ դեպքերում բանկերը կներեն առաջնագծում կռվողների վարկերը 

Ըստ թեմայի

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն
«Չինական մոդելն» ու աղքատության աճող տեմպը. Հայաստանում ո՞ր դեպքում կնվազի աղքատների թիվը
Ինչպե՞ս «պայքարել» իրանական էժան լոլիկի դեմ. Պողոս Գևորգյանը մանրամասնում է
թեգերը:
Զոհ, վարկ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ