03:26 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Գլխավոր մարզիչի խոսքով` 3 օրվա ուսումնամարզական հավաքի ընթացքում արել ենք հնարավորը, որպեսզի հավաքականը պատրաստ լինի վաղվա խաղին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս պահին այնքան էլ երանելի վիճակում չէ` հաշվի առնելով, որ հավաքականի առանցքային շատ խաղացողները բացակայում են։

Այս մասին այսօր նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորընտիր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

Հիշեցնենք, որ վաղը`նոյեմբերի 15–ին, ժամը 21–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական Հայաստան-Հունաստան հանդիպումը։

Վերջին օրերին Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքներ էր անցկացնում։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե Հենրիխ Մխիթարյանի բացակայության ժամանակ ով է հանդես գալու ավագի թևկապով, գլխավոր մարզիչն ասաց. «Հովհաննես Համբարձումյանն է լինելու թիմի ավագը։ Համբարձումյանը փորձառու խաղացող է և ունի առաջատար լինելու բոլոր որակները»։

Капитан сборной Армении Ованнес Амбарцумян на предматчевой пресс-конференции (14 ноября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Հովհաննես Համբարձումյան

Իռլանդիայի երիտասարդականը նվազագույն առավելությամբ հաղթեց Հայաստանի հավաքականին

Խոսելով մրցակցի մասին`Խաշմանյանը նշում է, որ համեմատած Հունաստանում կայացած խաղի հունական թիմի կազմում շատ մեծ փոփոխություններ են եղել, և հաստատ կարելի է ասել` վաղը այն թիմը չէ հանդես գալու, որի հետ առաջին խաղում խաղացել է մեր հավաքականը:

«Չորս տարի, մեկ ամիս սպասում էի այս օրվան». Գևորգ Կասպարովի երազանքն արդեն իրականություն է

«Մենք Հայաստանում այս 3 օրվա ուսումնամարզական հավաքի ընթացքում արել ենք հնարավորը, որպեսզի հավաքականը պատրաստ լինի վաղվա խաղին։ Եվ կարող եմ ասել, որ մեր թիմը վաղվա խաղին իրոք պատրաստ է։ Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի»,–ասաց գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստան–Հունաստան խաղին  չեն մասնակցի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը։ Որակազրկման պատճառով խաղը բաց կթողի նաև Վարազդատ Հարոյանը։

Ըստ թեմայի

Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ
Տեսեք` ովքեր են վերադարձել. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հավաքվել են Երևանում
«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի ազգային հավաքական, Հունաստան, Աբրահամ Խաշմանյան, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ