Նախաքննությունը բացահայտել է, որ Արմեն Ավետիսյանի տնից 45 միլիոն դրամի ոսկյա զարդերի հափշտակությունը կազմակերպել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը:
Կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն՝ մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:
«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի և գույքի շուկայական արժեքի գնահատում է իրականացվել, որից հետո որոշվել է աճուրդի գինը։
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն Ազգային ժողովում ասել է, թե ովքեր են հետաքրքրված «Գոլդեն Փելես» հյուրանոցով` կարծիք հայտնելով, որ աճուրդի մասին հայտարարելուց հետո այն գնել ցանկացողների թիվը կմեծանա։
Կառավարությունը մտադիր է վաճառել կամ հավատարմագրային կառավարման հանձնել նվեր ստացած հյուրանոցը, բայց թե ում ու ինչ կարգով, դեռ քննարկվում է։