Հայաստանում տարեկան հազարավոր տոննա հին անվադող աղբի է վերածվում։ Տեղական ընկերություններից մեկը որոշել է վերամշակել դրանք և վառելիք ստանալ։ Բայց բոլորը չէ, որ հին անվադողերը հանձնելու «հավես» ունեն․ մեր երկրում աղբի վերամշակումը դեռևս պարտադիր չէ։
Աֆրիկան միշտ էլ անկանխատեսելի է: Օրինակ` քենիական ընկերությունը`«Օվկիանոսի հոգին» հումքի վերամշակման համար ինքնատիպ տարբերակ է մտածել։ Այն արտադրում է մանկական ուրախ խաղալիքներ և ստեղծում արվեստի գործեր Հնդկական օվկիանոսի ափ նետած հողաթափերից և այլ թափոններից:
Մինչև Ողջի գետն ինքնամաքրվի, ծանր մետաղները նախ կամաց–կամաց կնստեն հատակին, հետո կանցնեն հողի տակ, իսկ հետո էլ մթերքի միջոցով կարող են մարդուն «բաժին հասնել»։
Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղի տարածքով անցնող 1020մմ տրամագծով խողովակաշարը վնասվել է։ Թափոնաջրերը, լցվելով նշված տարածքով հոսող վտակը, թափվել են Ողջի գետ։
Հայաստանից քիմիական թափոնների արտահանումը այլ երկրներում դրանք թաղելու նպատակով կարգելվի։ Սակայն, դա ԱԷԿ–ի թափոններին չի վերաբերում։