04:45 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Սյուժեներ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը

Հայրենական մեծ պատերազմը ծավալվել է 1941-1945 թվականներին։ Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) առանց նախապես հայտարարելու հարձակվել են Խորհրդային Միության վրա.կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Հայրենական մեծ պատերազմը եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։

Այս պատերազմը 1945 թվականի մայիսի 9–ին ավարտվել է Խորհրդային Միության հաղթանակով։

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատելով այդ տարիների Հայկական ԽՍՀ բնակչության թվի հետ, ի հայտ է գալիս, որ հայերն առաջատարն էին նախկին ԽՍՀՄ-ում: Հայազգի 1 զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28-ը` դիվիզիայի, 100-ը` բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: 80 հազար հայ պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով, որոնց թվում բոլոր հայազագի գեներալներն ու ծովակալները՝ առանց բացառության: