19:59 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Տեսանյութեր

«Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պարտադիր չէ քաղաքական գործիչ լինել». Արսեն Բաբայան

Ստանալ կարճ հղումը
114 0 0
© Sputnik /

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելուն օժանդակելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իրեն առաջադրված մեղադրանքի, քրեակաան գործի որոշ մանրամասների և իր հետագա քայլերի մասին։

Արսեն Բաբայանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան և ակնկալում են արդարադատություն։ Նրանք  շարունակում են պնդել, որ իրենց պաշտպանյալը քաղբանտարկյալ է և պատանդ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արսեն Բաբայանը։

«Ես քաղբանտարկյալ եմ ու պատանդ. տեղի ունեցած բոլոր իրադարձությունները դրա վառ վկայություններն են, որովհետև քրեական գործ հարուցելու նպատակը որևէ ճանապարհով ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը հասնելն է»-, նշեց Բաբայանը։

Ըստ նրա` այս ընթացքում տեղի ունեցած բոլոր գործողություններն ապօրինի են, հետևաբար, չկա այլ պատճառ, քան քաղաքական գործոնը։ Բաբայանի խոսքով` քաղաքական հետապնդման ենթարկվելու համար ամենևին էլ պետք չէ քաղաքական գործիչ լինել կամ քաղաքականությամբ զբաղվել։

Քաղաքական որոշմամբ ինձ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին. Արսեն Բաբայան

«Եթե գործընթացներում կիրառվում է օրենքի որևէ դրույթ, դեռևս չի նշանակում, որ դա իրավական գործընթաց է։ Եթե վերլուծենք ու տեսնենք, ընդհանրապես պահպանվե՞լ են կիրառված դրույթները, կամ կարո՞ղ էին արդյոք դրանք այդտեղ կիրառվել, ապա կհասկանանք, որ իրավական որոշակի գործընթացների տակ լուրջ քաղաքական հետապնդում է թաքնված»,-ասաց Բաբայանը։ 

Նրա կարծիքով` իրեն ապօրինի են ձերբակալել` պատճառաբանելով, որ կարող էր նախաքննական մարմնից թաքնվել, այնինչ քննիչի հեռախոսազանգից հետո ներկայացել է Քննչական կոմիտե։

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. որոշումը կայացվել է

Բաբայանն ասում է, որ մտքով անգամ չի անցել, թե իրեն կկալանավորեն, քանի որ վստահեցնում է` քրեորեն հետապնդելի արարք չի կատարել։

Ըստ թեմայի

Մելոյան. «Արսեն Բաբայանի պարագայում գործ ունենք հանցակազմի հատկանիշների բացակայության հետ»
Արսեն Բաբայանի պաշտպանները ՄԻՊ–ից պահանջում են վերականգնել նրա խախտված իրավունքները
Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել. Սասուն Խաչատրյան
Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված. քրեակատարողական ծառայություն
թեգերը:
բողոք, Դատարան, պաշտպան, քաղբանտարկյալ, ՀՀ քննչական կոմիտե, Արսեն Բաբայան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ