15:04 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Տեսանյութեր

Ինչպես Մոսկվայում անցավ Հաղթանակի շքերթը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)
166 0 0

Մոսկվայում անցկացվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված  զորահանդեսը։ Շուրջ 15 հազար զինվորական և ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա մասնակցեցին հանդիսավոր շքերթին։ 

Այս տարի Հայրենական մեծ պատերազմի տոնական շքերթն անցկացվեց հունիսի 24-ին, ինչը խորհրդանշական է. չէ՞ որ 1945 թվականին հենց այդ օրը տեղի ունեցավ հաղթանակի լեգենդար, պատմական շքերթը։ Այս տարվա հյուրերի թվում էին հետխորհրդային պետությունների առաջնորդներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ղեկավարներ։ Կարմիր հրապարակով ռուսական զորամիավորումների հետ մեկտեղ անցան զինծառայողներ նախկին խորհրդային հանրապետություններից` Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Ավանդույթի համաձայն` միջոցառման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլորին շնորհավորեց Մեծ հաղթանակի հոբելյանի առիթով:

«Շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ, հաղթանակ, որը որոշեց մոլորակի ապագան տասնամյակներ առաջ և հավերժ մնաց պատմության մեջ որպես ամենամեծն իր մասշտաբներով, նշանակությամբ և հոգևոր ու բարոյական արժեքով»,- ասաց ՌԴ նախագահը։

Պուտինն իր ողջույնի խոսքում ևս մեկ անգամ կարևորեց նացիզմի դեմ տարած հաղթանակում խորհրդային ժողովրդի դերը։

Երբ միավորում է ընդհանուր հաղթանակը. նախկին ԽՍՀՄ երկրների զինծառայողները Մոսկվայում

«Մենք միշտ կհիշենք, որ նացիզմը ջախջախեց խորհրդային ժողովուրդը։ Տարբեր ազգության միլիոնավոր մարդիկ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից ռազմաճակատում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում մարտնչում էին և ջանք գործադրում արիության ու միասնականության սկզբունքով։  Սեփական հողն ազատագրելով` շարունակում էին կռվել։ Զավթիչներից ազատագրեցին Եվրոպական պետությունները, վերջ դրեցին Հոլոքոստի նման սարսափելի ողբերգությանը, նացիզմից, դրա մահաբեր գաղափարախոսությունից փրկեցին Գերմանիայի ժողովրդին։ Մեր պարտքն է հիշել այդ ամենը։ Հիշել այն մասին, որ խորհրդային ժողովրդի ուսերին ընկավ նացիզմի հետ պայքարի հիմնական բեռը»,- ընդգծեց Պուտինը։

Տպավորիչ տեսարան․ ՌԴ ռազմատիեզերական ուժերի հզորությունը Մոսկվայի ռազմաշքերթում․ տեսանյութ

Շքերթին մասնակից պատվավոր հյուրերի թվում էին ԽՍՀՄ նախկին պետությունների առաջնորդները մասնակցեցին զորահանդեսի երթին: Կարմիր հրապարակով անցան Ադրբեջանի և Հայաստանի զորախմբերը, Բելառուսի ԶՈւ պատվո պահակախմբի վաշտը, Ղազախստանի և Ղրղզստանի զինծառայողները, Մոլդովայի ազգային բանակի պատվո պահակախմբի վաշտը, Տաջիկստանի ՊՆ ռազմական ինստիտուտի շրջանավարտներն ու Ուզբեկստանի զինծառայողները:

Զորահանդեսին ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ 15 հազար զինծառայողներ և ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռուսական նորագույն սպառազինությունը։

Շքերթի վերջում Մոսկվայի երկնքում ցուցադրվեց տոնի ավանդական մասը կազմող օդային շոուն:

Միջոցառումից հետո Վլադիմիր Պուտինը օտարերկրյա հյուրերի հետ ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին:

Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ամենավառ կադրերը

 

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)

Ըստ թեմայի

Կարմիր հագած Մոսկվան․ ինչպես են Հաղթանակի շքերթին ընդառաջ զարդարել մայրաքաղաքը
Պուտին-Ալիև հեռախոսազրույց․ Ադրբեջանի նախագահը չի մասնակցի Մոսկվայի ռազմական շքերթին
Մոսկվայում ըմբռնումով են մոտենում առաջնորդների` Հաղթանակի շքերթին չմասնակցելուն. Պեսկով
Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցի Դավիթ Տոնոյանը
թեգերը:
ԽՍՀՄ, Հայրենական մեծ պատերազմ, շքերթ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Մոսկվա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ