22:26 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

Ինչ պետք է անել այս ամենից հնարավորիս շահած դուրս գալու համար. Դավիթ Շահնազարյանի տեսակետը

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
7568 0 0

Քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, արցախյան պատերազմի մարտավարական որոշ խնդիրներին և ներքաղաքական վերջին զարգացումներին։

Դավիթ Շահնազարյանը ևս մեկ անգամ վկայակոչել է 2,5 տարի առաջ արված կանխատեսումները, որոնք դարձել են իրականություն։ Նա մասնավորապես ժամանակին մատնանշել է, թե ինչ հունով է ընթանում բանակցային գործընթացը, ինչպես են Հայաստանում կազմաքանդվում ուժային կառույցները, ինչպիսի հակաօրինական ու հակասահմանադրական գործողություններ են կատարվում։ 

«Այն ճանապարհով, որով գնում է Փաշինյանը, չենք ստանալու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նույնիսկ 1997 թվականի փուլ առ փուլ տարբերակը։ Վերջին 2,5 տարվա ընթացքում Փաշինյանն իրականացրել է քաղաքականություն, որի արդյունքում Ադրբեջանը ստացել է նորանոր փաստարկներ, որոնց շնորհիվ արդարացնելու էր իր կողմից սանձազերծված պատերազմը։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ, 1915 թվականից հետո հայ ժողովրդի ամենամեծ աղետն էր»,– նշում է քաղաքական գործիչը։

Դավիթ Շահնազարյանն անդրադարձել է նաև այն հնարավոր քայլերին, որոնք պետք է կիրառվեն անխուսափելի իշխանափոխությունից հետո, որպեսզի մեղմվեն պատերազմի հետևանքներն ու հետզհետե շտկվի ստեղծված իրավիճակը։  

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)

Ըստ թեմայի

Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան
«Սպանելու են` էստեղ կսպանեն». արցախցի տղամարդը հազիվ է զսպում արցունքները
Փաշինյանն ու ՌԴ վարչապետը հեռախոսազրույց են ունեցել
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Դավիթ Շահնազարյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ