00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք բառ նախագահ Թրամփի համար

© Jewel SAMAD / AFPДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանի համար հարազատ դարձած տեղեկատվական աղբյուրների ցանկում հանկարծ հայտնվել է նաև ամերիկյան New York Post–ը։

Հարց` իսկ ինչո՞ւ։ Պատասխան` ոչ բոլոր պարբերականներ են կարողանում ինչ-որ բանի նկատմամբ իրենց վերաբերմունքը հայտնել երեք բառով, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է նախագահին։ Իսկ New York Post-ը կարողացել է։ Ահա այդ երեք բառերը. «Դադարեցրու՛, պարզապես դադարեցրու՛»։ Ասելը հեշտ է, մնում է անել։

Այս խորհուրդը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփն անվայել բառերով է արձագանքել (նրա արարքը հենց այսպես են գնահատել անգամ Հանրապետական կուսակցությունում) ընդհանրապես մամուլի և մասնավորապես MSNBC հեռուստաընկերության հաղորդավարներ Միկի Բժեզինսկու և Ջո Սկարբորոյի` իր հասցեին արված քննադատական դիտողություններին։

Ինչպես Դոնալդ Թրամփը «սուսերով պար» պարեց Սաուդյան Արաբիայում - Sputnik Արմենիա
Ինչպես Դոնալդ Թրամփը «սուսերով պար» պարեց Սաուդյան Արաբիայում

«Լսել եմ, որ ցածր վարկանիշ ունեցող Morning Joe ծրագրում իմ մասին վատ բաներ են խոսում (ես այն այլևս չեմ դիտում)։ Որքան են ցածրացել խելագար Միկան` ցածր I.Q-ով, և հոգեկան հիվանդ Ջոն»,- Թվիթերի իր էջում գրել է Թրամփը։

Ընդհանրապես մեծ լսարանի համար գրված նեղ անձնական վիրավորանքներ պարունակող գրառումը երկրի ղեկավարի համար ամենաարգասաբեր զբաղմունքն է. այն ոչ միայն շեղում է իրական պարտականություններից, այլև երբեմն որոշակի քանակով ձայներ է խլում առաջին դեմքի կողմնակիցների բանակից։ Հատկապես, երբ բառի կիրառումը չի համապատասխանում թագադրված անձից ակնկալվող բառապաշարին։

Երբ Թրամփի շուրթերից հնչում են «խելագար Միկի» և «հոգեկան հիվանգ Ջոն» արտահայտությունները, պետք է ասել, որ դա ամենևին էլ նախագահական լեզվաբանության վարպետության դասընթաց չէ սկսնակ քաղաքական գործիչների համար, մանավանդ, եթե աշխատանքը նրանց սրտով է։

«Ես սա սիրում եմ։ Գիտե՞ք՝ սա ինձ շատ է դուր գալիս», — նախագահի աշխատանքի մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքին։ — Միշտ չէ, որ հեշտ չէ, ինչպես և կյանքը որպես այդպիսին։ Բայց սա այն է, ինչ ես իսկապես սիրում եմ ու կարծում եմ՝ ինձ մոտ լավ է ստացվում»։

Իրականում, եթե շարունակենք Թրամփին ընկալել որպես գործարար, միլիարդատեր, շինարարական մագնատ, հյուրանոցների և խաղատների խոշոր ցանցի սեփականատեր, ապա ամեն ինչ նորմալ կլինի, սերն էլ՝ փոխադարձ: Բայց ինչ վերաբերում է նախագահական հարցերում «լավ է ստացվում» արտահայտությանը, Թրամփը, թերևս, շտապել է։ Խոստումների իրականացումն առայժմ շատ մշուշոտ է ու անորոշ։ Համենայն դեպս հիմա տպավորությունն այնպիսին է, որ Ամերիկայի նոր առաջնորդին ավելի շատ մտահոգում է պատմության մեջ սեփական տեղը գրավելու և տեսախցիկների առաջ հաջող դիրք ընտրելու հարցը: Օրինակ՝ Բրյուսելում նա մի կողմ քաշեց Չեռնոգորիայի վարչապետին, և ինքը զբաղեցրեց նկարահանումների համար առավել հարմար տեղը։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ տվեց ԱՄՆ-ին Դոնալդ Թրամփի 100 օրվա նախագահությունը

Պետական գործիչների մոտորիկայի ուղղությամբ մասնագիտացած փորձառու հոգեբանը երևի միանգամից կկարողանար բացատրել նախագահ Թրամփի ձեռք սեղմելու տարօրինակ ձևի և անհասկանալի շարժումների նշանակությունը, նաև նրա կնոջ արարքները, երբ նա արդեն որերորդ անգամ հրապարակավ մերժում է ամուսնու՝ իրար ձեռք բռնած քայլելու առաջարկը։ Միաժամանակ պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, թե ինչն է ստիպել նախագահին Թվիթերում հրապարակել այն տեսամոնտաժը, որում նա ըմբշամարտի ռինգի մոտ ծեծում է դեմքը CNN-ի նշանով փակած մի մարդու։

«Իր արտասահմանյան ուղևորության, Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպմանը պատրսատվելու, Հյուսիսային Կորեայի խնդրի և առողջապահական բարեփոխման մասին մտորելու փոխարեն նա դեռահասի պահվածք է ցուցադրում՝ վարկաբեկելով նաև իր վարչակազմին», — այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել CNN-ը։

Այն, ինչ անում է Թրամփը, հարցի միայն մի կողմն է, որը տեսանելի է և նախատեսված է ավելի շատ հանդիսատեսի, քան բուն քաղաքականության համար։ Համբուրգյան հանդիպումները (առաջին հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ) պետք ամենակարևորը պարզեն՝ մտադի՞ր է արդյոք Վաշինգտոնը շփման կետեր գտնել Մոսկվայի հետ ի օգուտ երկու պետությունների և ողջ աշխարհի, թե՞ կնախընտրի ավելի սառեցնել երկու գերտերությունների միջև հարաբերությունները, որպեսզի «մաքրվի» Կրեմլի հետ գործակցելու անհեթեթ մեղադրանքներից։ Չափազանց դժվար է կանխատեսումներ անել։ Խանգարում է ամերիկյան կողմի իմպուլսիվությունն ու անկանխատեսելի պահվածքը։

Меланья и Дональд Трамп - Sputnik Արմենիա
Առաջին տիկնոջ երկրորդ մերժումը. Մելանյա Թրամփը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը

Թրամփը դեռ նոր էր տեղավորվել Սպիտակ տանը, երբ հայտարարեց, որ շուտով իր երկիրը դուրս կգա Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտուց (NAFTA)։ Շատ քիչ ժամանակ էլ չանցավ, երբ մեկ այլ հայտարարություն տարածվեց. «Վաշինգտոնն առայժմ դուրս չի գա Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտուց (NAFTA)»։

Նույն հեշտությամբ չեղարկվեց նաև Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությունը։

Ապրիլին, երբ Թրամփի երդմնակալությունից հարյուր օր էր անցել, համաշխարհային մամուլը գրեց, որ ԱՄՆ-ում Թրամփին կշտամբում են, քանի որ նա անընդհատ գոլֆ է խաղում և ժամանակն անցկացնում Թվիթերում։ Լրագրողները հաշվեցին, որ ամերիկյան նոր առաջնորդը վերջին 70 տարվա ընթացքում ռեկորդ սահմանեց նաև հրամանագրերի քանակով՝ 28 օրենք և 30 հրամանագիր։

Արտաքին քաղաքականության մեջ։ Թրամփի հարյուր օրվա նախագահության ընթացքում զգալիորեն աճեցին ռիսկերը։ Աֆղանստանում ցուցադրվեց «Բոլոր ռումբերի մայրը»՝ ինը մետր երկարությամբ։ Սիրիայում «Տոմագավկներով» հարված հասցվեց, ինչից հետո կտրուկ աճեց Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կոնֆլիկտի հնարավորությունը։ Իրական դարձավ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի (ատոմային ռումբ ունեցող երկրի) բախան հնարավորությունը։

Конфликт в Сирии - Sputnik Արմենիա
Թրամփի վարչակարգը բառացիորեն մի քանի ժամում տակնուվրա արեց ամբողջ աշխարհը

Այսպիսով, «New York Post»-ի՝ Թրամփին ուղղված «Դադարեցրու՛, պարզապես դադարեցրու՛» խորհուրդն արդիականությունը չի կորցնում նաև Համբուրգից առաջ։

Հիշեցնենք։ Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի ժամանակ Չինաստանի ներկայացուցիչ Սի Ցզինպինի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նստեց դաշնամուրի դիմաց ու նվագեց «Московские окна» և «Город над вольной Невой» ստեղծագործությունները։

Լրագրողները հարցրին Պուտինին՝ ի՞նչ կնվագեր Թրամփի հետ հանդիպումից առաջ։

«Չգիտեմ․.․Պետք է հանդիպել նրա հետ, ամեն ինչ քննարկել և, հանդիպման արդյունքից ելնելով, ընտրել մեղեդին», — պատասխանեց Ռուսաստանի նախագահը։

Լավ կլինի, որ մաժորային մի բան ընտրվի, դե իսկ համատեղ կատարումն էլ միայն ողջույնի կարժանանա:

Русская версия

Լրահոս
0