15:29 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14810

Հրթիռային սպառազինությունը և անօդաչու թռչող սարքերը սրընթաց զարգանում են աշխարհի բոլոր երկրներում, իսկ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրի մոդեռնիզացիաները տարիներ շարունակ դոփում են տեղում։

Ալեքսանդր Խրոլենկո

ԱՄՆ-ում արտադրվող Patriot զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ) չեն կարողացել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը՝ Էր Ռիադը, պաշտպանել եմենցի խռովարար-հութիների օդային հարվածից և հերթական անգամ հաստատել են «անցյալի զենքի» իրենց համբավը։

Եմենի «Անսար Ալլա» («Ալլահի օգնականներ», հութիներ) շարժման խռովարարները հունիսի 23-ին հարձակվել են Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող օբյեկտների վրա, բացահայտ հայտարարել այդ մասին և ցուցադրել իրենց զենքի գերազանցությունը ամերիկյան Patriot ԶՀՀ-ների նկատմամբ:

Հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից մի քանի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հրթիռներ են արձակվել, անցել են ավելի քան 700 կմ, հակաօդային պաշտպանության համակարգի երեք դիրքային շրջաններ և խոցել Էր Ռիադում գտնվող թիրախները։ Reuters գործակալության տվյալներով՝ հութիների հրթիռներն ու ԱԹՍ-ներն ուղղված են եղել բանակի ռազմակայանի, պաշտպանության նախարարության և ավիաբազայի ուղղություններով։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է օդային նպատակակետերի ոչնչացման մասին, և այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ Էր Ռիադում առանձին հարվածային ԱԹՍ-ները(կամ հրթիռները)կատարել են իրենց առաջադրանքը։ Ականատեսները պատմել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում երկու ուժգին պայթյունի և թանձր ծխի մասին(անցած տարի հութիները հարձակվել էին Աբկայք և Հուրայս նավթավերամշակող գործարանների վրա, տեսարանը շատ ազդեցիկ էր և ծանր հետևանքներ ունեցավ։

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը

Վարկածներից մեկի համաձայն՝ Patriot համալիրները գրոհող ԱԹՍ-ները ճանաչել են որպես «իրենցը» և բաց են թողել դրանք։ Հնարավոր է, որ Patriot-ի հակաօդային-հակահրթիռային նույնականացման համակարգը «կոտրել են», կամ դրանց ճնշում են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։ Վատագույն դեպքում տեխնոլոգիական առումով անկատար «Պատրիոտները» կարող էին ուղղակի չնկատել ցածր կոնտրաստային օդային թիրախները։

Ամեն դեպքում, Սաուդյան Արաբիայի և եմենցի հութիների միջև հակամարտությունը տեղափոխվել է բարձր տեխնոլոգիական դաշտ և վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Իսկ ամերիկյան սպառազինության քանակական աճը (ներառյալ Patriot զենիթահրթիռային համալիրի լրացուցիչ միավորները և նոր դիրքային շրջանները) իրավիճակի վրա որևէ կերպ չեն ազդում։

Patriot-ն արդեն այն չէ

Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը և ռազմաօդային ուժերի՝ Սալման արքայի անվան ռազմակայանին։ Կոալիցիայի տվյալներով՝ հունիսի 23-ին թագավորության հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են չորս բալիստիկ հրթիռ և մի քանի կամիկաձե-ԱԹՍ,որոնք եմենցի խռովարարաներն արձակել էին Էր Ռիադի և Նաջրան ու Ջիզան քաղաքների ուղղությամբ։ Հարվածային միջոցների ընդհանուր թիվը հայտնի չէ, հութիները հայտարարել են «լայնածավալ գործողությունների» մասին, որոնք դեռ ավարտված չեն։

Համեմատության համար՝ անցած տարվա աշնանը կատարած գործողության ընթացքում խռովարարներն օգտագործում էին 18 դրոն և յոթ թևավոր հրթիռ։ Հութիների ներկայացուցիչը նշել էր, որ նոր «Քասեֆ» և «Սամմադ-3» ԱԹՍ-ները կարող են 1700 կմ հեռավորություն հաղթահարել։ Այստեղ կարևոր է գիտակցել, որ այդպիսի թռիչքային հեռավորության պարագայում եմենյան կամիկաձե-դրոնը կարող է Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախը գրոհել ցանկացած ուղղությամբ (օրինակ՝ Էր Ռիադ մտնել Քաթարի կողմից), և Patriot համալիրներն անօգուտ կլինեն, քանի որ տարածքի սահմանափակ հատված են վերահսկում (90 աստիճան), իսկ էշելոնների քանակը հակաօդային պաշտպանության որակի վրա չի ազդում։

Patriot համալիրը նախատեսված է ինքնաթիռների, բալիստիկ թիրախների, միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համար։ Համեմատաբար ոչ մեծ հարվածային անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները դրա «մասնագիտացման» մաս չեն կազմում։

Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ նկատել էր․ «Անգամ աշխարհում լավագույն համակարգերից մեկը ոչ միշտ է հարվածում թիրախին»։ Իսկ եթե համակարգերն ի սկզբանե լավագույնը չեն, ապա հութիների հարվածները Սաուդյան Արաբիայում գտնվող օբյեկտներին չեն կարող հետ մղել։ Հրթիռային սպառազինությունը և անօդաչու թռչող սարքերը սրընթաց զարգանում են աշխարհի բոլոր երկրներում, իսկ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրի մոդեռնիզացիաները տարիներ շարունակ դոփում են տեղում։

Սիրիական խրոնիկա․ ինչո՞վ են պայմանավորված հարձակումները ռուսական պարեկների վրա և ԱՄՆ-ի ակտիվացումը

РАС-2 և РАС-3 մոդիֆիկացիաներում տեխնոլոգիական առաջընթաց չի նկատվում։ PAC-3 նախագիծը գոնե «արագացված» ռադիոտեղորոշիչ կայան և նոր հրթիռ ստացավ, իսկ մյուս մոդեռնիզացիաները ենթադրում էին միայն առանձին հանգույցների և ագրեգատների փոխարինում։ Պենտագոնը նախատեսում է Patriot համալիրը օգտագործել մինչև 2030-ականների սկիզբը, և դա, ամենայն հավանականությամբ, ապագային ուղղված չափազանց լավատեսական հայացք է։

Մարտավարական-տեխնիկական բնութագրերի համաձայն՝ Patriot-ը կարող է ոչնչացնել մինչև 2500 կմ/ժ արագությամբ,100կմ (բալիստիկ՝ մինչև 25 կմ) հեռավորությամբ և 25 կմ բարձրությամբ(բալիստիկ՝ մինչև 11 կմ) թռչող օդային օբյեկտները: Զենիթահրթիռային համալիրը կարող է միաժամանակ մինչև 8 թիրախ գնդակոծել:

Համալիրի արձագանքի ժամանակը 15 վայրկյան է (շատ դանդաղ է՝ այդ ընթացքում թիրախը կարող է 10 կմ հեռանալ), ներառյալ հրթիռի մեկնարկը, երբ թիրախը մոտենում է նշված սահմանագծին։
Patriot ԶՀՀ-ի ռադարը 90 աստիճան դիտանկյուն ունի և տեղադրվում է այն ուղղությամբ, որտեղից հավանական է, որ հայտնվեն օդային թիրախները (շրջանաձև դիտարկում չկա):

Համեստ բնութագիրը լրացվում է մարտական գործածության բավական անհաջող փորձով։ Այսպես՝ 1991թ-ի սկզբին Իրաքի արձակած 91 «Սքադ» Р-17 հրթիռներից(դրանք հնություն են) ամերիկացիներին հաջողվեց խոցել ընդամենը 45-ը, ընդ որում՝ օգտագործելով 158 զենիթային հրթիռ։

100 միլիոնանոց պարադոքս․ ինչու է F-35-ի պոչը պոկվում գերձայնային արագության ժամանակ

Ամերիկյան համալիրի զգալի թերությունը, պարզվեց, թիրախը որսալու փոքր հեռահարությունն ու փոքր բարձրությունն էին՝ պահպանվող օբյեկտից համապատասխանաբար 20 և 7 կմ հեռու։ Որևէ համեմատություն ռուսական անալոգների, օրինակ՝ С-350 «Витязь» համակարգերի հետ, անիմաստ է․ տեխնոլոգիաների ոլորտում վերջինս անհամեմատ առաջ է անցել (ռադիոտեղորոշիչ կայանի տեսադաշտի, արձագանքման արագության, թիրախների քանակի, խոցման բարձրության և հեռահարության միջակայքի առումով)։

Մինչդեռ Patriot ԶՀՀ-ն միջազգային շուկայում ավելի քան մեկ միլիարդ դոլար արժի։ Միայն 2017թ․-ին ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային ավելի քան 110 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել․ սա զենքի խոշորագույն գործարքն է մարդկության պատմության ընթացքում։ Այդ գումարի զգալի մասը, հավանաբար, անիմաստ է ծախսվել․ հակաօդային պաշտպանության համակարգում ամերիկյան ռազմաարդյունաբերության «գովազդային հոլովակները» շարունակություն չունեն։ Պատահական չէ, որ Ճապոնիան հրաժարվել է ձեռք բերել և իր տարածքում տեղադրել հակահրթիռային պաշտպանության Aegis Ashore համակարգերը։

Ռուսաստանի պլանային վարժանքներն ու «մկների վազվզոցը». ի՞նչ է կատարվում բալթյան տարածքում

Ըստ թեմայի

Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»
Մոսկվայում կործանիչներն ու ռմբակոծիչները պատրաստվում են Հաղթանակի օրվան․ տեսանյութ
Համացանցում են հայտնվել երկնքում վերալիցքավորվող ռուսական կործանիչների տպավորիչ կադրերը
Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Եմեն, ԱՄՆ, զենիթահրթիռային համալիր, Զենք

Գլխավոր թեմաներ