00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ բիզնեսը ՌԴ առևտրային ցանցերում խնդիրներ չունի. Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ համաժողովը

© Sputnik / Nelli DanielyanПресс конференция председателя ГКЗЭК РА Гегама Геворгяна и члена Коллегии (Министра) ЕЭК по конкуренции и антимонопольному регулированию Жумангарина Серика Макашевича (20 ноября 2019). Еревaн
Пресс конференция председателя ГКЗЭК РА Гегама Геворгяна и члена Коллегии (Министра) ЕЭК по конкуренции и антимонопольному регулированию Жумангарина Серика Макашевича (20 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ գործարարներն այսօր Երևանում հնարավորություն ունեն մրցակցությանը վերաբերյալ իրենց հուզող բոլոր հարցերն ուղղել անձամբ ԵԱՏՄ պաշտոնյային։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայ գործարարներն այսօր բավական ազատ աշխատում են ռուսաստանյան առևտրի ցանցերի հետ։ Այսօր Հայաստանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» համաժողովի ժամանակ, անդրադառնալով նախկինում այս ոլորտում ծագած խնդիրներին ասաց Մրցակցության ու հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը։

Председатель ЕЭК Тигран Саркисян прибыл на заседание Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եվրամիությունում սկսել են հասկանալ, որ ԵԱՏՄ–ն զուտ տնտեսական միավորում է. Տիգրան Սարգսյան

«ԵԱՏՄ–ն դա 180 մլն–անոց շուկա է, որի ավելի քան 80 տոկոսը զբաղեցնում է ռուսական շուկան։ Եվ այդ շուկայում ռուսաստանյան առևտրի ցանցերն, իհարկե, գերիշխող դիրք են գրավում։ Դուրս գալ ռուսաստանյան առևտրի ցանց, նշանակում է առաջարկել բարձր որակի ապրանք, ապահովել բազմազանություն` բավարարելով շուկայի բոլոր պահանջները։ Հայկական գործարարներն այս պահանջներին բավարարում են։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում արտադրվող ապրանքատեսակները կարող են անհրաժեշտ որակ ապահովել ԵԱՏՄ բոլոր երկրների համար»,– ասաց նա։

Հայաստանյան բիզնեսը, նրա խոսքով, այսօր ավելի մեծ հնարավորություններ ունի ՌԴ առևտրային ցանցերի հետ անմիջականորեն աշխատելու։

«Ես կարծում եմ այդ խնդիրն այնքան սուր չէ, որքան տարիներ առաջ, քանի որ այդ հարցին մեծ ուշադրություն դարձվեց, այն արդեն լուծված է։ Գուցե որոշ խնդիրներ մնացել են։ Մենք այդ հարցն այսօր կքննարկենք հայ գործարարների հետ»,-  ասաց Սերիկ Ժումանգարինը։

Հայկական լոլիկն արտահանում ենք, թուրքականը` ուտո՞ւմ. ներմուծված լոլիկը զսպաշապիկի դեր ունի

Հիշեցնենք` նախկինում ՌԴ օրենսդրության պահանջով հայ արտահանողները չէին կարողանում իրենց ապրանքն անմիջապես հանձնել առևտրի կետերին, և ստիպված էին լինում աշխատել միջնորդ– մատակարարների միջոցով։

Հայաստանում այսօր անցկացվող համաժողովի ընթացքում նախատեսված են հանդիպումներ հայ գործարարների հետ, որի ընթացքում կքննարկեն ԵԱՏՄ շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Международный форум евразийского партнёрства. Тигран Саргсян - Sputnik Արմենիա
Ռուսաստանում ինտերնետի մասին նոր օրենքը կազդի՞ ԵԱՏՄ–ի վրա. Սարգսյանը բացել է փակագծերը

Այդ նպատակով Երևանում գտնվող Մրցակցության ու հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը համաժողովի բացմանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ հանդիպումն այդ ձևաչափով արդեն 23-րդն է։

«Մենք այցելել ենք Բելառուսի մի շարք շրջաններ, Ղազախստան, Ղրղըզստան, հիմա` Հայաստան։ Մեր այցերի նպատակն է գործարարներից լսել նրանց խնդիրների, առկա խոչընդոտների և սահմանափակումների մասին։ Մենք այդ խնդիրները դիտարկում ենք Կոլեգիայի նիստում, և այն երկրների նկատմամբ, որոնք այդ խոչընդոտները ստեղծում են, ընդունում ենք համապատասխան որոշումներ»,– ասաց Ժումանգարինը։

Անարգել արտահանում. հայկական բաստուրման Ռուսաստան առաքելու սահմանափակումներ չկան

Մրցակցության ու հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գոյության 5 տարիների ընթացքում, Սերիկ Ժումանգարինի խոսքով` նմանատիպ ավելի քան 50 խոչընդոտ է վերացվել։ Բայց, պարբերաբար առաջ են գալիս նոր խնդիրներ, օրենքներ են խախտվում, ինչը նրա դիտարկմամբ` զարգացման բնականոն ընթացք է, որն առկա է բոլոր միություններում։

Член Коллегии (Министр) ЕАЭС Карине Минасян во время выступления Никола Пашиняна в штаб-квартире ЕЭК (25 января 2019). Москвa - Sputnik Արմենիա
Ինչպես պաշտպանել ԵԱՏՄ սպառողներին. Մինասյանը խոսել է կեղծ ապրանքների դեմ պայքարի մասին

Այս առումով էլ, Սերիկ Ժումանգարինի խոսքով` կարևոր է այսօր Հայաստանում ընթացող համաժողովը։

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ հայտնեց, որ գործարարների և ԵԱՏՄ հակամրցակցային մարմինների անմիջական շփումը միության շրջանակում  նորաստեղծ ձևաչափ է։

«Այստեղ տնտեսվարող սուբյեկտներն անմիջապես կարողանում են  հարցեր ուղղել մեր ԵԱՏՄ կոլեգաներին ու ստանալ իրենց պատասխանները մրցակցության ու այլ ոլորտների հետ կապված։ Եթե գործարարներն ունենում են խնդիրներ, հարցեր, ապա այդ հարցերը բարձրացնելու լավագույն տեղն այստեղ է»,– ասաց Գևորգյանը։

Նշենք, որ Հայաստանում այսօր մեկնարկող համաժողովի բացմանը մասնակցում են նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ` փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ։ Գործարարների հետ քննարկումը նախանշված է օրվա երկրորդ կեսին։

Լրահոս
0