Ինչ արդյունք են տալիս պաշտոնյաները, կամ ինչու են մարդիկ ավելի շատ զբաղված խաղում, քան կան

© Sputnik / Aram NersesyanМинистр по ЧС Андраник Пилоян с коллегами на заседании правительства (6 августа 2021). Еревaн
Министр по ЧС Андраник Пилоян с коллегами на заседании правительства (6 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ինչո՞ւ են մարդիկ ավելի շատ ձևացնում, թե բուռն գործունեություն են ծավալում, քան իրականում գործում են` ի բարօրություն երկրի և իրենց։ Ինչու են բազմազբաղ ու իմաստուն գործունյաներ խաղում, իսկ իրականում հաճախ գլուխ են պահում։
Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեսայանը լրագրողների հետ մի փոքր զրուցելուց հետո արագ հեռացավ` ցույց տալով, թե խիստ զբաղված է։ Այսկերպ հաճախ վարվում են նաև մյուս պաշտոնական այրերը` վազքով իջնելով կառավարության աստիճաններով դեպի իրենց սպասող մեքենաները։ «Կներեք, շտապում եմ, ժամանակ չկա...»։ Կարելի՞ է արդյոք սրա հիման վրա նրանց աշխատանքից կառչած «աշխատամոլ» համարել։
Խոսքը տանք փորձագետներին։ «Եթե մենք մինչև կեսգիշեր աշխատավայրում ենք մնում, մենք, կարծես, լիարժեք ենք աշխատում, այլ ոչ թե կիսատ–պռատ», – պնդում են նրանք։
Хачатур Сукиасян на одной из улиц Еревaна - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
Երբ խիստ զբաղված մարդիկ խախտում են խոստացած  ժամկետներն ու պայմանավորվածությունը, նրանք արդարանում են. «Կներեք, պարզապես ձեռքերս չհասան դրան։ Երեքշաբթի օրվանից խիստ զբաղված էի, կամ` գործուղման էի, այսօր առավոտյան եմ վերադարձել»։
Մենք սկսում ենք խղճալ նրանց և ի  վերջո ներում ենք։
«Բայց, երբ գործով ենք տարվում, առաջնահերթությունները բաժանում ենք ոչ թե կարևորի սկզբունքով, այլ ժամանակի մեջ տեղավորվելու։ Մենք կորցնում ենք մեզ, խճճվում, մեզնից դուրս ենք գալիս և շեղվում։ Կարծում ենք, որ ամեն ինչ հասցնում ենք, բայց իրականում ոչինչ մեր ձեռքում չէ։ Արդյունքում դժգոհ ենք ինքներս մեզնից, որովհետև ոչինչ չենք կարողանում անել», – ասում են աշխատանքի և զբաղվածության մասնագետները։
Facebook–ի իր էջում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցնում է. Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը միջինում կազմում է ժամում վեց դոլար։ Այս ցուցանիշը գրեթե կրկնակի ցածր է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում։ Եվրոպայի երկրների հետ համեմատության մեջ, այն ցածր է 7-8 անգամ։ Նախարարը խոստովանում է, որ գյուղատնտեսության ոլորտում այդ ցուցանիշը 3 դոլար է և նույնիսկ ավելի քիչ։
Տնտեսությունը (ինչպես և կենսագործունեության մյուս ոլորտները) երկրում ղեկավարում է կառավարությունը, որը, եթե հարցնես` միշտ խիստ զբաղված է։ Բայց իմա՞ստը։ Հենց դա է հարցը...
Ինչու են մարդիկ ավելի շատ ձևացնում, թե զբաղված են, քան իրականում գործում են։
Եթե ամեն օր մի հանդիպումից մյուսն եմ վազում, եթե գրաֆիկս «խիստ հագեցած է» և «մի շարք գործեր ունեմ»` նշանակում է, պահանջված եմ, նշանակում է խաղի մեջ եմ։ Ես թիմի կարևոր մասնիկն եմ, ինքնակամ ջանում եմ մասնակցել յուրաքանչյուր նախագծի, ինձ հերոս են ընկալում։ Ուռա՜, ես բոլորին պետք եմ։
Երևանյան «թյունինգ». ինչպես էին հայերը մեքենաներ ստեղծում, որոնք ոչ ոք չէր գողանում
Ջո Բայդենը սիրում է հիշել հոր խոսքերը. «Աշխատանքն ավելին է, քան աշխատավարձը, այն հարգանք է, արժանապատվություն, տեղ հասարակության մեջ»։ Նախագահի հայրը զարմանալի ճիշտ խոսքեր է ասել։
...Իսկ հիմա նախարարներից և նախագահներից անցնենք հասարակ մահկանացուներին` մեզ։ «Աշխատամոլներ» ասելիս անմիջապես երկու մարդ են մտքիս գալիս` Վազգեն Ավագյանն ու Ռուբեն Կարապետյանը։ Մեկը` Բազարչայի գործարանի պանրագործն է, մյուսը` Երևանի գինու գործարանի պահակը:
Առաջինը` վաղ առավոտից մինչ ուշ գիշեր, ինչպես մայրն իր երեխային, հետևում էր պանրի արտադրությանը։ Անձամբ էր ստուգում ստացվող կաթի որակը. որ ալպիական մարգագետիններից լիներ` յուղալի, թանձր ու բուրավետ։ Շիճուկը խառնում էր կես ժամից մի ժամ, րոպեում մեկ աստիճանով (ոչ ավելի, ոչ պակաս) բարձրացնում ջերմաստիճանը, այնուհետև կրկին 20 րոպեից մեկ ժամ խառնում պանիրը` այն անհրաժեշտ թթվայնության հասցնելով։ Հետո պանիրը 10-14 ժամվա ընթացքում ճմռում էր։ Բայց սա դեռ ամենը չէ։
Продавцы шапок с национальным узором в Ереванском вернисаже - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Աղ արած պանիրը (ի դեպ ոչ թե մեկ կամ 2 գլուխ պանիր էր լինում, այլ մինչև 50) պետք է չորանար դարակների վրա, հաջորդ 15-20 օրերի ընթացքում այն պետք էր շրջել, լվանալ, դասավորել մաքուր փայտե շրջանների վրա։ Պանրի գլուխը, որպեսզի պարզ լինի, 35 կգ է, և ամեն ինչ ձեռքով էր արվում (Վազգենին օգնում էին միայն կինն ու որդին) ոչ միայն այն պատճառով, որ խորհրդային բազարչայի ժամանակներում անհրաժեշտ ամբարձիչ օժանդակ մեքենայասարքերը բացակայում էին, այլ որ նոր քաշած պանիրը, նորածին երեխայի նման, հոգատար ձեռք է սիրում։ Այդ պատճառով էլ Վազգեն Ավագյանն իրեն ամբողջությամբ նվիրում էր գործին, մի բան էլ ավելի։
Ու այս ամենի արդյունքում ստացվում էր, որ Հայաստանի շվեյցարական պանիրներն ավելի վատ չէին, քան Շվեյցարիայի շվեյցարականները` միջազգային ցուցահանդեսներում մեդալներ էին նվաճում, իսկ Վազգեն Բագրատովիչի կրծքին էլ 1971 թվականին Սոցիալիստական աշխատանքի հերոսի ոսկե աստղ (նույն տարում նույն կոչմանը արժանացավ մեկ այլ «աշխատամոլ»` Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակի Սեդրակյանը) կախեցին։
... Ռուբեն Կարապետյանը հասարակ պահակ էր, աստղեր չէր ստացել, բայց պակաս ջանք չէր ներդրել։ Ինչ գործ կարող էր ունենալ գինու գործարանի պահակը` կողպեքների ամրության համար պատասխանատու լինելուց և գիշերը օղի խմելուց բացի։ Նոր տեղում հարմարվելով` նա մաքրել էր պատի տակի աղբակույտը, սկսել ծառեր տնկել, դույլերով ջուր կրել, պատի վրա փորագրել էր մաշտոցյան սկզբնական այբուբենի բոլոր 36 տառերն ու հայ զորահրամանատարների անունները, իսկ դրանց վերևում` սավառնող արծվի պատկերը։ Բազմանշանակ էր ստացվել, բայց գեղեցիկ։
Ծառերը աճեցին, ստվերներ գցեցին, մարդիկ սկսեցին այստեղ իրենց երեխաներին բերել։ Կարապետյանը նրանց պատմում էր հայկական տառերի և հայ հերոսների մասին, ընթացքում ժայռն էր փորում` քարանձավ ստանալու համար, որտեղ ամռանը հով կլինի, իսկ ձմռանը` տաք։ Այդպես էլ եղավ։
Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից
... Ե՛վ Բազարչայի պանրագործին, և՛ գինու գործարանի պահակին` այն ժամանակ, և՛ բոլոր նրանց, ովքեր քրտնաջան աշխատում են այսօր, գնահատում են ոչ թե աշխատանքին հատկացված ժամերի քանակով, այլ ստացած արդյունքի։  Վազգեն Ավագյանը հայտնի դարձավ շվեյցարական պանիրներով, Մարգար Սեդրակյանը` հայկական կոնյակներով, Ռուբեն Կարապետյանը` աղբանոցն այգու վերածելով։
ՀՀ կառավարությունն այս առումով առանձնակի հպարտանալու տեղ չունի։ Թե ինչ կթողնեն իրենցից հետո այդքան զբաղված նախարարներն ու մյուս պաշտոնյաներն, ցույց կտա ժամանակը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала