00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրականում որքա՞ն խաղող է աճում Հայաստանում. առաջին հաշվարկներն արդեն արվել են

© Sputnik / Aram NersesyanСбор и закупка винограда в селе Ахавнадзор
Сбор и закупка винограда в селе Ахавнадзор - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Բաժանորդագրվել
Հաշվարկը կատարվել է անօդաչուներից արված նկարահանման հիման վրա։ Այս տվյալները կօգնեն պարզել` որքան գինի, կոնյակ ու սեղանի խաղող է արտադրվում Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ներկայացրել է Հայաստանի խաղողի այգիների մակերեսների` աերոնկարահանման հիման վրա արված առաջին հաշվարկները։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց հիմնադրամի մասնագետ Արամայիս Մկրտչյանը, ի սկզբանե նկարահանումը նախատեսվել էր իրականացնել տիեզերքից (ինչի մասին մենք գրել էինք ավելի վաղ), բայց հետո նախապատվությունը տրվել է անօդաչուներին, քանի որ դրանցով կարելի է ավելի լավ կետայնություն ստանալ (արբանյակային լուսանկարների դեպքում որակը կազմում է 1 պիքսելում 30 սմ, անօդաչուի դեպքում` 7 սմ)։
«Առաջին տվյալները Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերից են։ 2020 թվականի օգոստոս–սեպտեմբերին այնտեղ 9,9 հազար հա խաղողի այգի է հաշվարկվել»,– հայտնեց Մկրտչյանը (նկարահանման տվյալները մի քանի ամիս մշակվել են)։
Մենք գրել էինք, որ այս ծրագիրը կօգնի հասկանալ, թե իրականում որքան խաղող կա հանրապետությունում։ Այդպես էլ եղել է. առնվազն այդ երեք շրջաններում խաղողի այգիներն ավելի քիչ են, քան պաշտոնական վիճակագրությունն է վկայում (մոտավորապես 13.6 հազար հա)։ Վիճակագրական կոմիտեն տվյալները հավաքում է գյուղապետներից ու մարզպետարաններից)։
Այց «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան» - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
«115 դրամը մեզ ձեռ չի տալիս». Պապիկյանը հանդիպել է խաղողագործների ու մթերողների հետ
Մկրտչյանի խոսքով` փոքր այգիները (800–ից պակաս քմ ունեցողները) նկարահանման ժամանակ չեն ֆիքսվել։ Սակայն ըստ գյուղատնտեսության փորձագետ Աշոտ Խաչատրյանի` նման փոքր հողատարածքները հազիվ թե փոխեն ընդհանուր պատկերը։
«Տնամերձ հողամասերում հիմնականում բանջարանոցներ և պտղատու այգիներ են, խաղողի այգիներն ավելի քիչ են, ուստի դրանք լուրջ սխալ չեն առաջացնի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց Խաչատրյանը։
Հայաստանի խաղողագործության մյուս երկու խոշոր շրջանների` Տավուշի և Վայոց Ձորի համար նկարահանումներ կիրականացվեն այս աշնանը, իսկ արդյունքներն ուզում են ամփոփել մինչև տարեվերջ։ Վայոց Ձորը կարող է բացառություն լինել. իրական խաղողի այգիներն այստեղ կարող են ավելի շատ լինել, քան թղթին գրվածները, քանի որ վերջին 2-3 տարիների ընթացքում այստեղ գինու սորտերի այգիներ շատ են տնկվել (սև արենի և այլն)։
Այդ տվյալների հիման վրա հնարավոր կլինի ավելի հստակ հաշվարկել, թե որքան խաղող է իրականում հավաքվում Հայաստանում, իսկ դա նշանակում է, թե իրականում որքան գինի և կոնյակ է արտադրվում (և իհարկե սեղանի խաղող)։ Դրա շնորհիվ արտերկրում կավելանա վստահությունն այն արտադրանքի նկատմամբ, որով հայտնի է Հայաստանը։
«Սորտերը որոշելու համար լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն կառաջանա։ Արբանյակից երևում է խաղողի գույնը` սպիտակ, սև կամ վարդագույն, բայց ոչ կոնկրետ տեսակը։ Դա պարզելն արդեն ավելի հեշտ կլինի, իսկ սորտից ելնելով` հնարավոր կլինի հասկանալ նաև միջին բերքատվությունը», – հավելեց Մկրտչյանը։
Բացի այդ, նկարահանումը թույլ կտա ավելի լավ հասկանալ նաև խաղողի այգիների վիճակը (ինչը կարևոր է Արարատյան դաշտավայրի համար` հաշվի առնելով, որ վերջին տարիներին այնտեղ ֆիլոքսերա հիվանդությունն է տարածվել)։ Լուսանկարներով հնարավոր չէ պարզել, թե ինչ հիվանդություն կա այգում, եթե այդպիսին կա։ Սակայն նման բարձր կետայնության լուսանկարները ցույց կտան վազի և տերևների վիճակը, իսկ հիվանդությունը հնարավոր կլինի որոշել տեղում։
Производство отечественного клея, налаженное в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Պապ ջան, թուրքերը ուժե՞ղ են. ինչպես է Ազատը Հայաստանում վերստեղծում սոսնձի արտադրությունը
«Հաջորդ տարի այս տվյալների հիման վրա մենք ուզում ենք Արարատյան դաշտավայրում ֆիլոքսերայի մոնիթորինգ անել», – հավելեց Մկրտչյանը։
Նշենք, որ մինչև 2016 թվականը Հայաստանում խաղողի բերք թվերն ամենայն հավանականությամբ ուռճացվել են։ Օրինակ` 2015 թվականին հայտարարվել էր ավելի քան 300 հազար տոննա բերքի մասին։ 2016–ին այդ թվերը մոտեցվել էին իրականին (180 հազարից մի փոքր պակաս)։ Սակայն 2020 թվականին կրկին շատ բարձր ցուցանիշ էր ներկայացվել (ավելի քան 280 հազար)։ Խաղողի այգիների ճիշտ քարտեզագրումը թույլ կտա խնդիրը կոնկրետ դնել և հասկանալ` ինչն է երկրի համար գերադասելի` ավելի շատ կասկածելի ծագման կոնյակ արտադրել ներմուծվող սպիրտի հիմքով, թե մի փոքր պակաս, բայց ազնիվ ու օրինական։
Լրահոս
0