00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ամրապնդում է խաղաղությունը բարի խոսքով, «Բորեյով» ու «Յասենով»

© Sputnik / Павел Львов / Անցնել մեդիապահոց«Յասեն»
«Յասեն» - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
«Յասեն»
Բաժանորդագրվել
Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո
Անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին Մոսկվայի խաղաղ առաջարկները Վաշինգտոնի ու Բրյուսելի համար ավելի հասկանալի և ծանրակշիռ են դառնում, երբ նույն փաթեթում են «Բորեյ-Ա» և «Յասեն-Մ» նախագծերի սերիական ատոմային սուզանավերի հետ, որոնք դեկտեմբերի 21-ին ներառվել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմում: Բարի խոսքով և նորագույն միջուկային զենքով կարելի է խաղաղության հասնել ավելի արագ, քան միայն բարի խոսքով։
Սևերոդվինսկում 885Մ (Յասեն-Մ) և 955Ա (Բորեյ-Ա) նախագծի առաջին սերիական սուզանավերի վրա դեկտեմբերի 21–ին հանդիսավոր կերպով բարձրացրել են ռազմածովային դրոշները: Ռուսական ռազմածովային նավատորմը ստացել է «Նովոսիբիրսկ» և «Կնյազ Օլեգ» նորագույն ատոմային հրթիռակիրները՝ եզակի բնութագրերով և սպառազինության համակարգերով։ Սուզանավերը կհամալրեն խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմը և զգալիորեն կբարձրացնեն Ռուսաստանի ՌԾՈւ մարտական ներուժը Համաշխարհային օվկիանոսում։
Բաց երկնքի պայմանագրի ոչնչացում․ ԱՄՆ-ի՝ վտանգավոր հետևանքներ ունեցող նախաձեռնությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս կարևոր իրադարձության կապակցությամբ շնորհավորել է ռազմական նավաստիներին և «Սևմաշի» աշխատակազմին: Նա հիշեցրել է, որ բազմաթիրախային «Նովոսիբիրսկն» ունակ է «Կալիբր» և «Օնիքս» թևավոր հրթիռներով հարվածներ հասցնել հակառակորդի ծովային և ցամաքային օբյեկտներին, իսկ «Կնյազ Օլեգ» ստորջրյա հածանավը զինված է «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Պուտինը խոստացել է մեծացնել ռազմածովային նավատորմի թարմացման տեմպերը, կառուցել տարբեր նախագծերի ժամանակակից սուզանավեր, զարգացնել առափնյա ենթակառուցվածքը (իսկ նա միշտ կատարում է խոստումները):
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ՆԱՏՕ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների գլխավոր թեմաները
Մի փոքր ավելի վաղ՝ դեկտեմբերի 17-ին, Մոսկվան Վաշինգտոնին առաջարկեց գլոբալ անվտանգության ամրապնդման նոր համակարգ՝ փոխադարձ երաշխիքների մասին պայմանագրերի նախագծեր։ Ռուսաստանը որոշեց ժամանակ չվատնել Բրյուսելի վրա, քանի որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դիրքը որոշիչ է։ Խաղաղ առաջարկներն ու զուգահեռ երկու հզոր հրթիռային սուզանավ ՌԾՈւ կազմում ներառելը միմյանց չեն հակասում։
Ռուսաստանը սրընթաց կառուցում է նոր ստորջրյա նավատորմ, որը կարող է պաշտպանել ազգային շահերը համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում՝ ի հեճուկս ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գերիշխանության կրկնության։
Ռուս կոնստրուկտորները ստեղծում են հինգերորդ սերնդի հրթիռա-միջուկային նավատորմի հիմքերը. աճում է գաղտնիությունը, թարմացվում են սպառազինությունների համակարգերը, ներդրվում են հետախուզության, կառավարման, թիրախավորման ավտոմատացված միջոցներ: ՌԴ-ի շատ տեխնոլոգիական լուծումներ անհասանելի են Արևմուտքի առաջատար երկրների համար։ Շուտով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի սուզանավերում կհայտնվեն «Ցիրկոն» գերձայնային հրթիռները, որոնց առաջին կրիչը կլինի 885Մ «Պերմ» նախագծի բազմաթիրախայինսուզանավը: Վերջրյա «Ցիրկոնները» սերիական արտադրության են դրված և շահագործման կհանձնվենշատ ավելի արագ։

«Յասեն-Մ» օվկիանոսային նինձյան

Չորրորդ սերնդի «Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավը դասվում է «Յասեն-Մ» նախագծի՝ ներկայումս կառուցվող 7 նավերի շարքին, որոնց խնդիրը մարտական պարեկության գոտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների սուզանավերին հետևելն է (ուղեկցելը): «Նովոսիբիրսկը» ջուրն է իջեցվել 2019 թվականի վերջին, և կարելի է նկատել, որ շինարարության, փորձարկումների, պետական ընդունման ժամկետը չի ձգձգվել։

«Յասեն-Մ» նախագծի աննկատ բազմաթիրախային սուզանավերը՝ 13800 տոննա ջրատարողությամբ, կարող են սուզվել մինչև 520 մետր խորությամբ, զինված են ականներով, 533 մմ-անոց տորպեդով, «Կալիբր», «Օնիքս» թևավոր հրթիռներով և հեռանկարում` գերձայնային «Ցիրկոններով»: Օդանավում կան նաև ռադիոէլեկտրոնային սարքավորումների կատարյալ համալիրներ։ Ինքնավարությունը՝ 100 օր, ստորջրյա արագությունը՝ 31 հանգույց, անձնակազմը՝ 64 մարդ:

Այս «որսորդներն» ուղղված են հակառակորդի ավիակիր հարվածային խմբերի, «Օհայո» տիպի ռազմավարական ստորջրյա հրթիռակիրների (կրում է 24 «Թրայդենթ» բալիստիկ հրթիռ, յուրաքանչյուրում՝ մինչև 12 հատ W88 միջուկային մարտագլխիկ) ոչնչացմանը։
«Յասենի» հանրահայտ բնութագրերը հաստատվում են փաստերով: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում մի քանի շաբաթ շարունակ չեն կարողացել հայտաբեբել «Սեվերոդվինսկ» ռուսական սուզանավը: Եվ սեպտեմբերին Պենտագոնը էսկադրային ականակիրների մի ամբողջ օպերատիվ խումբ էր ստեղծել՝ Ատլանտիկայում ռուսական ստորջրյա նավատորմի հետ հավանական դիմակայության համար։
Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի ԶՈւ-ն թաղել հնացած սպառազինության փլատակների տակ
The National Interest պարբերականի տվյալներով՝ բազմաթիրախային «Յասեն-Մ»ճը զինված է 32 թևավոր 3Մ-14Կ «Կալիբր» հրթիռներով՝ ավելի քան 2500 կմ հեռահարությամբ, միջուկային կամ սովորական մարտագլխիկներով: Դրանք բացառիկ անաղմուկ են, ունեն բարձր արագություն և շատ զգայուն սենսորներ, ու «սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների հիմնական տարածքի համար»:
«ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտ» հնագույն հետազոտական կազմակերպությունը նշում է. «Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի հատուկ նշանակության սուզանավեր ծովի հատակին պատերազմ վարելու և հետախուզական գործողությունների համար, և որն անշեղորեն ընդլայնում է այդ ոլորտում իր ներուժը»:

Կատաղի «Բորեյ-Ա»-ն

«Կնյազ Օլեգ» ռազմավարական նշանակության հրթիռային ստորջրյա հածանավը (ՌՆՀՍՀ) պատկանում է «Բորեյ-Ա» կատարելագործված նախագծի ատոմագնացների չորրորդ սերնդին: Հիմքը դրվել է 2014 թվականի հուլիսի 27-ին, էլինգից դուրս է բերվել 2020 թվականի հուլիսի 16-ին։
Նախագծում իրագործվել են նորագույն տեխնիկական լուծումներ, առավելագույնս իջեցրել են ֆիզիկական դաշտերի մակարդակը, բարձրացրել անվտանգությունը։ Պետական փորձարկումների ընթացքում ստորջրյա դիրքից հածանավը Սպիտակ ծովի ջրատարածքից «Բուլավա» բալիստիկ հրթիռով հրաձգություն է կատարել դեպի Կամչատկայի Քուռ հրաձգարան: Հրթիռի մարտական բլոկները հաշվարկային ժամանակում հաջողությամբ հասել են տվյալ շրջան։
«Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները
Ռուսական ՌԾՈւ-ի կազմում միչև դեկտեմբերի 21-ը ծառայություն էին իրականացնում չորս «Բորեյ», որոնցից երեքը՝ 955 նախագծի․ «Յուրի Դոլգոռուկի», «Ալեքսանդր Նևսկի», «Վլադիմիր Մոնոմախ», ևս մեկը՝ 955Ա նախագծի՝ «Կնյազ Վլադիմիր»։
Առաջին երեք նավերը 16-ական «Բուլավա» ՄԲՀ-ներ են կրում, հաջորդ սուզանավերի հարվածային բնութագրերը չեն հրապարակվում։
ՌԴ ՊՆ-ն պատրաստվում է ՌԾՈւ-ին ընդհանուր առմամբ 10 «Բորեյ» մատակարարել, որոնք մոտակա տասնամյակների համար կդառնան ռուսական հիմնական միջուկային եռամիության ծովային հիմքը։ Բոլորը միասին կկրեն ոչ պակաս, քան 160 «Բուլավա» հրթիռ՝ մինչև 8000 կմ հեռահարությամբ, այսինքն՝ 1600 անջատվող մարտագլխիկ, յուրաքանչյուրը՝ 100-150-ական կիլոտոննա։ «Բուլավա» ՄԲՀ-ն ունի հզոր պինդ վառելիքային շարժիչ, բարձր արագություն, մանևրելու ունակություն, ոչ մեծ չափսեր և հավանական հակառակորդի ՀՀՊ-ն հաղթահարելու արդյունավետ համակարգ։

«Բորեյ-Ա» ՌՆՀՍՀ-ն աստիճանաբար գալիս է փոխարինելու երրորդ սերնդի ատոմային հածանավերին, համապատասխանաբար 9-րդ և 10-րդ «Բորեյները» շահագործման կհանձնվեն մինչև 2030թ․-ը։ Հնարավոր է, որ հետագայում շարքը շարունակություն ստանա։ Այստեղ նկատելի է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի (ՌՀՍ-3) ազդեցությունը, որով սահմանված է արձակման կայանքների և մարտալիցքերի քանակը (այդ երկու պարամետրերն են արդյունքում որոշում կրիչների քանակը` ներառյալ ռազմավարական ատոմային սուզանավերը):

Ռուսական ռազմածովային նավատորմում 4-րդ սերնդի նոր ռազմավարական հրթիռակիրների հայտնվելը «գործընկերների» կողմից ընկալվում է որպես մարտահրավեր, որին նրանք պատասխան չունեն։ Համաշխարհային օվկիանոսում նոր գլոբալ հիդրոակուստիկ համակարգերի մշակման ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջանում. դա թանկ է և ԱՄՆ-ի (ՆԱՏՕ-ի) հաջողությունը չի երաշխավորում:
Ի դեպ, «Բորեյ» նախագծի հածանավի կառուցման արժեքը մինչև 400 մլն դոլար է, իսկ թույլ հակազդող (աղմկոտ և անկատար) 4-րդ սերնդի Virginia բազմաթիրախային սուզանավը Պենտագոնի վրա նստում է 2,5 մլրդ դոլար:
Ինչպես են «Սու»-երն ու «Մուրմանսկները» դիմավորում «գործընկերներին»․ F-35-ի խափանումները
Ռազմավարական նշանակության ժամանակակից ռուսական ստորջրյա հածանավերն ու բազմաթիրախային սուզանավերը ստեղծված են թշնամու վերջնական ոչնչացման համար, և Համաշխարհային օվկիանոսում ներկայության փաստով իսկ պաշտպանում են երկիրը: Այդ ընթացքում Ռուսաստանը շարունակում է ամրապնդել ռազմածովային նավատորմը, որը կարող է հուսալիորեն պաշտպանել ազգային շահերը մոլորակի ցանկացած կետում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ մինչև 2027թ․-ը «Սևմաշը» կկառուցի «Բորեյ-Ա» և «Յասեն-Մ» նախագծերի յոթական ատոմային սուզանավ՝ ամեն տարի մեկական ստորջրյա հրթիռակիր և մեկական բազմաթիրախային սուզանավ հանձնելով։ Եվ արդեն այսօր ռազմական հզորության համաշխարհային վարկանիշային ցանկում Ռուսաստանի Ռազմածովային նավատորմը նավերի ընդհանուր թվով երկրորդ տեղն է զբաղեցնում՝ Չինաստանի ՌԾՆ-ից հետո։
Испытание гиперзвуковой ракеты Циркон - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը 4-րդ տեղում է, Մեծ Բրիտանիայինը՝ 28-րդ։ Ստորջրյա ուժերի համամետությունը (ԱՄՆ՝ 2-րդ հորիզոնական (68 մարտական միավոր), Ռուսաստան՝ 3-րդ հորիզոնական (64 սուզանավ) վկայում է դինամիկ զարգացման մասին, բայց, այդուհանդերձ, չի արտացոլում ռուսական ՌԾՆ-ի տեխնոլոգիական գերակայությունը։ ՌԴ-ի աճող պաշտպանական ներուժն, անկասկած, տխրեցնում է «գործընկերներին», բայց ապահովում է բազմաբևեռ աշխարհի որոշակի կայունությունը։
Ռուսական Ռազմարդյունաբերական համալիրը գիտատեխնիկական հեղափոխություն է իրականացրել, որը թույլ է տալիս ստեղծել աշխարհում նմանը չունեցող սպառազինություններ։ Դրանք տասնամյակներով առաջ են անցնում արևմտյան մշակումներից: Ժամանակակից բազմաբևեռ աշխարհում «Յասեն-Մ» և «Բորեյ-Ա» բարձրտեխնոլոգիական սուզանավերը Ռուսաստանը դարձնում են իրապես ինքնիշխան և անպարտելի այսօր և տեսանելի հեռանկարում։
Լրահոս
0