00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԱԳՆ–ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները

© Photo : official site of the MFA of ArtsakhԱրցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Արցախի ԱԳՆ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նշվում է, որ պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Շեշտվում է, որ Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և չպետք է անարձագանք մնան։
«Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։ Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։
Հիշեցնենք` երեկ գիշերը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ այսօր հայտնեց, որ Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։
Հայտնել ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Լրահոս
0