00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա ոչ թե ոստիկանության ինքնագործունեություն է, այլ քաղաքական իջեցված պատվեր. պատգամավոր

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյանը բողոքի ակցիային
Տիգրան Աբրահամյանը բողոքի ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Տիգրան Աբրահամյանը բողոքի ակցիային
Բաժանորդագրվել
Չարենց-Սայաթ- Նովա փողոցների խաչմերուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ խոչընդոտում է քաղաքացիների ազատ կամարտահայտման և հավաքների իրականացման իրավունքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով բողոքի ակցիաների մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերը։

«Մենք այս մասին տեղեկացրել էինք երեկ` մեծ հանրահավաքի ժամանակ, որ տեղի են ունենալու իրազեկման այսպիսի ակցիաներ, շեշտվել է, որ դրանք կրում են խաղաղ բնույթ։ Բայց ոստիկանությունն իրավիճակի լրիվ այլ մոտեցում է դրսևորում։ Կարծում եմ` սա ավելի շատ ոչ թե ոստիկանության ինքնագործունեություն է, այլ քաղաքական իջեցված պատվեր, որը, ցավոք, ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են»,- ասաց Աբրահամյանը։

Նշենք` քիչ առաջ Չարենց–Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկում տասնյակ ցուցարարների բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները փորձեցին բերման ենթարկել նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին։ Սակայն, ցուցարարների խմբից նրան դուրս բերելուց հետո տեղում աշխատող վերադասից ոստիկանները ցուցում ստացան պատգամավորին բերման չենթարկել։
Այս պահին Չարենց–Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0