00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է, շենքերը դատարկ են. Իշխան Սաղաթելյան

© Sputnik / Asatur Yesayants«Միացե՛ք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում (26 ապրիլի, 2022թ). Երևան
«Միացե՛ք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում (26 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
Սաղաթելյանը հայտնեց, որ պատգամավորներին նույնպես ոստիկանները բռնության են ենթարկել։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է, շենքերը դատարկ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ունենք 200-ից ավելի բերման ենթարկվածներ, բռնության դեպքեր, այդ թվում նաև՝ պատգամավորների նկատմամբ, սակայն ամեն ինչ երկրորդական է, քանի որ մարդիկ ոտքի են կանգնել։ Այս պարագայում մենք ենք քաղաքացիներին միացել, ոչ թե քաղաքացիները՝ մեզ»,-ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ ժամը 18։00-ին կհավաքվեն Ազատության հրապարակում։ Սաղաթելյանը նշեց` ՔՊ-ում շատերը մասնակից չեն դարձել այն ամենին, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է արել, ուստի կարող են միանալ իրենց և ինքնամաքրվել։
Հարցին, թե վաղն ԱԺ նիստ է կայանալու, հնարավո՞ր է` այնտեղ էլ ինչ-որ բան լինի, Սաղաթելյանը պատասխանեց, թե ամեն ինչ հնարավոր է։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0