23:56 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
187 0 0

Նրանց ներկայացուցիչները պահանջում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Արցախի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Մեզ միանում են հազարավոր մարդիկ։ Արցախի խորհրդարանական չորս կուսակցություններ ևս միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին»,– ասաց նա։

Խոսքը «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Արցախի արդարություն կուսակցություն», «Միասնական հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունների մասին է։ Նրանց ներկայացուցիչները պահանջում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հայաստանյան 17 կուսակցություններ այսօր` նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելում են Ազատության հրապարակից բերման ենթարկված անձանց
Ազատության հրապարակում բերման են ենթարկում ընդդիմադիր գործիչներին. տեսանյութ
«Վիզներս ծուռ չենք ապրելու». Ազատության հրապարակում իրավիճակը լարված է
թեգերը:
կուսակցություն, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ