15:51 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուի նախընտրական քարոզարշավի պաստառ

Տնտեսական վերելք և «խամրած» տոն. շոկի մեջ է անգամ Բագրատյանը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
750 0 0

Հայկական ԶԼՄ-ները հաղորդում են, որ պաշտոնապես Երևանի քաղաքապետի պաշտոնը չստանձնած Հայկ Մարությանը վեց անգամ կրճատել է մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարության ծախսերը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պատրաստվել տնտեսական թռիչքի՝ վկայակոչելով վարկերի աճ, այդ թվում՝ սպառողական: Երևում է, սկսվում են հայկական տնտեսական հրաշքները:

Հայկական թերթերից մեկը գրում է, որ ապագա քաղաքապետ Հայկ Մարությանը, չսպասելով շաբաթ օրը նախատեսված երդմնակալության արարողությանը, թևերը քշտել է և սկսել կրճատել Երևանի 2800-ամյակի տոնակատարության բյուջեն: Հաղորդվում է, որ ծախսերն արդեն կրճատվել են վեց անգամ, իսկ Մարությանը ուրախ էր ենթադրել, մնացել են միայն ստորագրված պայմանագրերը, որոնք անհնար է չեղարկել:

Բնականաբար, այդ տեղեկության լիակատար համապատասխանությունը ճշմարտությանը կարող է հաստատվել միայն քաղաքապետարանի կողմից, բայց, եթե սկզբունքորեն դիտարկենք հարցը, ապա պետք է խոստովանել, որ վաղուց պետք էր կրճատումներ անել: Կարևոր չէ, թե քանի անգամ է Մարությանը կրճատել հանդիսությունների ծախսերը: Գաղտնիք չէ, թե տարիներով որքան գումար է յուրացվել այդ և այլ տոների ժամանակ, բայց քաղաքում անցկացվող միջոցառումների մակարդակը, մեղմ ասած, ստիպել է երազել ավելի լավի մասին:

Այստեղ կարող է միայն մեկ հարց ծագել. կարո՞ղ էր արդյոք Մարությանը, որը պաշտոնապես քաղաքապետ չի դարձել, նման մանիպուլյացիաներ կատարել քաղաքային բյուջեի հետ: Հավանաբար, կարող էր: Չէ՞ որ նա չէր կարող սկսել սիրելի քաղաքը վերափոխելու իր առաքելությունը պաշտոնական լիազորությունները գերազանցելով:

Չնչին բյուջե և ահռելի թվով խնդիրներ ունեցող քաղաքի և նրա բնակիչների համար լավագույն նվերը կլինի հանապազօրյա խնդիրներից մեկի լուծումը: Ոչ ոք չի վիճում, պետք է նշել այդ տոնը, բայց ավելի լավ է համեստորեն տոնել, իսկ հաջորդ օրը տեսնել, օրինակ, մաքուր քաղաք: Եվ քաղաքն այդպիսին տեսնել ամեն օր և ամեն վայրկյան:

Իհարկե, մայրաքաղաքի և երկրի տնտեսությամբ պետք է զբաղվեն մասնագետները:

Միաժամանակ, տնտեսագետների շարքերում որոշակի տարակուսանք կա՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ տնտեսական թռիչքի համար թափ հավաքելու մասին:

Անգամ Հրանտ Բագրատյանը, որը տնտեսական հնարամտությունների վարպետ է (թեկուզ հիշենք անմոռանալի վաուչերների տեսքով բնակչությունից օրինական կերպով փող պոկելը), չի դիմացել և արձագանքել է իր ֆեսյբուքյան էջում:

Վարչապետն այսպես է գրել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»: Ըստ վարչապետի՝ հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը՝ 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերը՝ 4.3 տոկոսով, իսկ ավանդները ՝ 9.2 տոկոսով»:

«Այստեղ ամեն ինչ սխալ է», — պնդում է Բագրատյանը և սկսում կետ առ կետ վերլուծել:

Եվ ճիշտ է: Առաջին հերթին, անհասկանալի է «մայիսից մինչ օրս» շրջանը դիտարկելը: Երկրորդ, անհասկանալի է, թե որ շրջանի հետ են համեմատվում թվերը՝ ապրիլի, թե անցած տարվա նույն շրջանի:

Վարկերի ծավալի ավելացումը, Կենտրոնական բանկի տվյալներով, տեղի է ունեցել մեծամասամբ սպառողական վարկի աճի հաշվին՝ 7,3 տոկոսով:

Ինչպես կարող են տնտեսական թռիչքներին նպաստել սպառողները, որոնց գումարը հազիվ է բավարարում բանկային պարտավորությունները մարելու համար, անհասկանալի է:

Անհասկանալի է նաև ավանդների ծավալի ավելացման մասին խոսելը: Իրավիճակը, երբ ներդրումների լիակատար բացակայության դեպքում աճում են բանկային ավանդները, խոսում է միայն մի բանի մասին. մարդիկ նախընտրում են ներդրումներ չանել, այլ փողերը պահել բանկերում, թեկուզ չնչին տոկոսներով: Այդ տոկոսները չեն կարող ծածկել լուրջ թանկացումները, որոնք առկա են «մայիսից մինչ օրս», բայց մարդկանց համար այդպես ավելի հանգիստ է:

Այնպես որ, ցավոք սրտի, տնտեսական հրաշք փաստելու համար դեռ ժամանակ է պահանջվում, թեև տնտեսական հրաշքներն արդեն թափվել են: Այստեղ կարևոր է տրամաբանական մտածողության կարողությունը պահպանելը. չափից ավելի սպասումների տապալումը սովորաբար բավական ցավոտ է ընթանում:

Ըստ թեմայի

Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետները
Հայկական և համաշխարհային տնտեսություն. ինչպե՞ս խթանել մրցունակությունը
Երբ կաշխուժանա Հայաստանի տնտեսությունը. Բաբկեն Թունյան
թեգերը:
Հրանտ Բագրատյան, Հայկ Մարության, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ