12:31 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (206)
13450

​Եկեք անկեղծ լինենք: Մեր Սահմանադրությունում ամրագրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, սակայն, համաձայնեք՝ շատ դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ ձևակերպումը՝ սոցիալական պետություն:

Իսկի չգիտենք, թե որ խավին ենք պատկանում, ուր մնաց գլուխ հանենք սոցիալական պետությունից

Գոնե իմ սերնդի ներկայացուցիչները, կարելի է ասել, երկու տարբեր կյանքեր ունեցան՝ մեկը սոցիալիզմի օրոք, մյուսը՝ կապիտալիզմի: Բայց ախր հիմա ամեն ինչ խիստ հարաբերական է դարձել։ Տեսեք՝ շատ քիչ կոմունիստական երկրներ են մնացել աշխարհում, դրանցից մեկը Չինաստանն է: Եվ այդ կոմունիստական Չինաստանը միլիարդատերերի թվով զիջում է միայն Միացյալ Նահանգներին։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս իրողության մասին տեղեկանալով ինչպիսի ապրումներ կունենային Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը և Վլադիմիր Լենինը։

Մյուս կողմից՝ ամերիկացի սենատոր, դեմոկրատ Բերնի Սանդերսը, որը, երևի հիշում եք՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում լրջորեն մրցակցում էր Հիլարի Քլինթոնի հետ՝ կուսակցության միասնական թեկնածու դառնալու համար և այս տարի էլ ուզում էր մասնակցել ընտրություններին, բայց, ի վերջո, փոխեց միտքը, անընդհատ բերում էր Դանիայի օրինակը:  Ասում էր՝ համեմատեք՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո Ամերիկայում հատկացնում են ընդամենը 12 շաբաթ վճարովի արձակուրդ: Դանիայում գիտե՞ք որքան է՝ 52 շաբաթ, այսինքն՝ ուղիղ մեկ տարի, ընդ որում՝ 18 շաբաթը մորն են հատկացնում, երկու շաբաթը՝ հորը, մնացած 32 շաբաթն էլ՝ ըստ ծնողների հայեցողության՝ կա՛մ մայրը կարող է վերցնել, կա՛մ հայրը: 

Ուսումը Ամերիկայի համալսարաններում, փաստում էր սենատորը, հսկայական փող արժե։ Դե ես հո գիտեմ, թե որքան արդարացի է Բեռնի Սանդերսը,  տղաս ամերիկյան համալսարաններից մեկում է սովորել։ Իսկ Դանիայում ոչ միայն ուսումն անվճար է, այլև ուսանողին պետությունը ամսական 900 դոլար կրթաթոշակ է տալիս Ճիշտ է՝ Դանիան աշխարհի ամենաթանկ երկրներից է՝ մի քանի տարի առաջ եղել եմ՝ սեփական գրպանիս վրա եմ զգացել: 

​Բայց հավասարության մասին էինք խոսում: Դուք, օրինակ, համարո՞ւմ եք Ձեզ միջին խավի ներկայացուցիչ: Համաձայնեք՝ շատ դժվար է պատասխանել այդ հարցին: Ըստ Սուիս Քրեդիտ շվեյցարական բանկի վերլուծության՝ միջին խավի ներկայացուցիչ է համարվում նա, ում անշարժ գույքի արժեքը, «պլյուս» բանկային հաշվում եղած գումարը, «պլյուս» գրպանում եղած փողը, «մինուս» պարտքերը՝  կազմում են 50 հազարից մինչև 500 հազար դոլար:

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

Մարդու գրպանում եղածը սովորաբար մի մեծ բան չէ: Մեր բանկային հաշիվներում կուտակվածի մասին տեղեկությունները տեսականորեն գաղտնի են: Ասում եմ տեսականորեն՝ որովհետև հայտնի է, որ առնվազն որոշ մարդկանց դա հայտնի է: Հեռու չգնանք՝ օտարերկրյա դեսպանատան հասարակ չինովնիկը, որը ինձանից փաստաթղթեր է ընդունում, անպայման պահանջում է նաև տեղեկանք, թե ես բանկում որքան փող ունեմ: Հասարակ  չինովնիկը: Չխորանանք:

​Մնում է անշարժ գույքը, որը հիմնականում տունն է, բնակարանը: Եվ ուրեմն, որպեսզի որոշեք՝ Դուք միջին խավին եք պատկանում, թե ոչ, հիմնականում պիտի գնահատեք Ձեր տունը, բնակարանը: Հիմա, եթե ես ասեմ, որ Երևանի երեք համայնքներում՝ Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում ապրողները պատկանում են միջին խավին, իսկ մնացած համայնքներում ապրողները՝ ոչ, Դուք, բնականաբար, չեք համաձայնի: Եվ շատ ճիշտ կանեք: Որովհետև ես ելնում եմ բնակարանների միջինացված գներից՝ այդ երեք համայնքներում՝ միջին բնակարանի միջին գինը գերազանցում է 50 հազար դոլարը, իսկ 50 հազարը, հիշեք, այն ստորին շեմն է, որը Ձեզ դասում է միջին խավին:

Բայց Դուք էլ միանգամայն իրավացիորեն կարող եք առարկել․ նախ՝ ցանկացած համայնքում բնակարանների գները սար ու ձոր են՝ կախված բազմապիսի գործոններից և վերջապես՝ ես կարող եմ ունենալ բնակարան, որը 50 հազար դոլար արժե, բայց միևնույն ժամանակ կարող եմ ունենալ  50 հազար դոլարի պարտք՝ վարկ եմ վերցրել բանկից բնակարանս վերանորոգելու համար:  Արդյունքում՝ ստացվում է, որ քանի դեռ ես շարունակում եմ նորոգել բնակարանս ու վարկս չեմ մարել, ես ոչ միայն միջին խավին չեմ պատկանում, այլև պարզապես ծայրահեղ աղքատ եմ: Ոչինչ չունեմ։

Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր

​Այ հենց դրա համար էլ երբեք չեմ հասկացել Սահմանադրությունում ամրագրված այն դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է: Ի՞նչպիսի սոցիալական պետություն՝ համընդհանուր հավասարություն  քարոզող կոմունիստական Չինաստանի նմա՞ն, որտեղ լիքը միլիարդատերեր կան, թե՞ Դանիայի նման կապիտալիստական, որտեղ ուսումը ձրի է, իսկ ուսանողը ամսական 900 դոլար կրթաթոշակ է ստանում: Իսկի չենք հասկանում, թե որ խավին ենք պատկանում, ուր մնաց՝ սոցիալական պետությունից գլուխ հանենք:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (206)

Ըստ թեմայի

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
թեգերը:
սահմանադրություն, ունեցվածք, Չինաստան, Դանիա, փող, Հայաստան, հայ

Գլխավոր թեմաներ