00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա. ի՞նչ փոփոխության են ենթարկվելու հարկերը

© Sputnik / Ani LiparityanПраздничное настроение на "Винных днях" (12 мая 2018). Ереван
Праздничное настроение на Винных днях (12 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարկային նոր փոփոխություններով պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա։ Սակայն այդ հարկերը կվերադառնան բիզնես նոր աշխուժության հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի– Sputnik, Արամ Գարեգինյան. ԱԺ–ն շարունակում է քննարկել Հայաստանի հարկային օրենսգրքի բարեփոխումների նոր փաթեթը։ Այն, որ եկամտահարկն ավելի ցածր կլինի (թեև` ոչ բոլորի համար), ոչ ոք չհերքեց։ Խոշոր բիզնեսն ավելի քիչ կհարկվի (շահութահարկ), իսկ փոքր և միջինի հարկերը նույնը կմնան (շրջանառության հարկ)։ Միկրոբիզնեսին ընդհանրապես կազատեն հարկերից (բացի շահութամասի հարկից)։ Այդ մասին մենք արդեն գրել ենք։

Բայց եթե կրճատվեն հարկերը, ինչպես պետք է վճարվեն կենսաթոշակները և ապահովեն աշխատավարձերը։ Երբ հարկերը կրճատվում են մի տեղում, պետք է բարձրացվեն մյուս տեղում։

Счетная машинка - Sputnik Արմենիա
Ֆիննախը քաղաքացիներին կվերադարձնի ավել վճարված բնապահպանական գումարները

Այս մասին բազմիցս նշել է ֆինանսների նախարարությունը։ Եվ այժմ ամենաանցավ (համեմատաբար) տարբերակն է առաջարկվում։ Կբարձրանա ակցիզային հարկը գարեջրի, ծխախոտի և օղու համար։ Այս մասին նախօրոք էին պայմանավորվել, Եվրասիական միության գործընկերների հետ։ Հայաստանում ակցիզային հարկերն ավելի ցածր են, քան միության մյուս հանրապետություններում, իսկ անդամ երկրները պայմանավորվել են մոտեցնել դրանք իրար։ Իսկ, եթե բյուջե նոր հարկեր գան, ապա փոխարենը կարելի է նվազեցնել բեռը նրանց համար, ովքեր չեն ծխում և չեն խմում։ Փոքր ակցիզային հարկ էին առաջարկել նաև քաղցր գազավորված ըմպելիքների համար, սակայն բողոքներից հետո, հրաժարվեցին դրանից։

Ում համար և ինչպես կփոխեն հարկերը, բացի աշխատավարձերից և բիզնեսից գանձվող հարկերից։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է կտրուկ իջեցնել մասնավոր անձանց կողմից ավտոմեքենաների ներկրման հարկը։ Այսօր տարեկան մեկ անգամ կարելի է ավտոմեքենա ներկրել առանց հարկ վճարելու։ Եթե դուք տարեկան մի մեքենայից ավելի եք ներկրել, նշանակում է ուզում եք դրանով գումար աշխատել։ Իսկ այդ դեպքում պետք է ԱԱՀ վճարեք ներկրման ժամանակ։ Այսպիսին է ներկայիս օրենքի տրամաբանությունը։

Счетная машинка - Sputnik Արմենիա
Նրանց էլ հաշվեցին. Հայաստանի հաշվապահները ստիպված կլինեն ավելի շատ հարկ վճարել

Հիմա հարկն ուզում են պարզեցնել. այն կգանձեն բոլոր մեքենաներից, որոնք ներկրում են ֆիզիկական անձինք (առաջինն է, երկրորդը, հինգերորդը` կարևոր չէ)։ Բայց հարկը կտրուկ կնվազի. 20% ԱԱՀ–ի փոխարեն այժմ ընդամենը 1% եկամտահարկ կլինի, ընդ որում, ոչ պակաս, քան 150 դրամ մեկ ձիաուժի դիմաց։ Այդպիսով, սեփական կարիքների համար մեքենա գնելն ավելի հեշտ կլինի (իսկ վաճառելու համար` ավելի հեշտ)։ Իսկ Հայաստանում ֆիզիկական անձանց բաժին է ընկնում  ավտոմեքենաների ներկրման ավելի քան 90%–ը։

Կփորձեն հեշտացնել ոչ միայն ավտոմեքենաների հարյուրավոր վերավաճառողների, այլև հարյուր հազարավոր գյուղացիների կյանքը։ Ոչ, նրանք անձամբ հարկեր չեն վճարում։ Բայց իրենց մրգերը, բանջարեղեներն ու միսը գնում են ճաշարանները, ռեստորաններն ու խանութները։ Եվ չգիտեն` ինչպես դրանք ներառել հարկային հաշվետվության մեջ։ Ինչպես վարվել խանութների դեպքում, դեռ չեն որոշել։  Իսկ հասարակական սննդի վայրերի հետ կապված արդեն որոշում են փնտրում։ Ռեստորանատերերին ուզում են հնարավորություն տալ օրինական գրանցել գյուղացիներից արված գնումները։ Այդ փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել հարկային և հարկի դրույքաչափի  նվազեցում ստանալ («զեղչ»)։

Մեկ տարուց ավելի է ռեստորանատերերը բողոքում են, որ իրենց հարկը ուզում են բարձրացնել։ Նրանք դեռ ֆիքսված գումար են վճարում կախված ռեստորանի քմ–ից։ Իսկ հիմա ուզում են փոփոխություն անել և շրջանառության  հարկի բերել. սկզբում 6%, այնուհետև` 8%, իսկ հետո` 10%. ճիշտ է, այդ 10%–ից հարկը կարելի է նվազեցնել մինչև 5%, եթե գնումները հիմնավորված լինեն փաստաթղթերով։ Իսկ ինչպես հիմնավորել, եթե կարտոֆիլ ես գնել կամ միս գյուղացուց առանց փաստաթղթի։ Ահա նման հիմնավորման բացակայության համար էլ հարկայինը հնարավորություն կտա։

Ֆինանսների նախարարությունն ուզում է հոգ տանել ոչ միայն մեր ուտել–խմելու համար։ Գարեջրի և օղու ակցիզային հարկը կբարձրանա։ Իսկ գինունը և կոնյակինը` ոչ (թող զարգանա հայտնի տեղական գինեգործությունը` կարծում են ֆինանսների նախարարությունում)։ Իսկ տնական գինու և օղու փոքր արտադրողներին ուզում են ազատել շահութահարկից։

Зара Мелкумова - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելքումովա. «Հարկ վճարողների համար ընթացակարգը պարզեցվել է»

Այժմ ակցիզային հարկով հարկվող  խմիչքների արտադրողները չեն կարող պարզեցված հարկային ռեժիմներից օգտվել։ Սակայն, եթե դուք տնական գինի կամ օղի եք արտադրում, ինչպես և ձեռնարկատերերից շատերը, կկարողանան շրջանառության հարկ վճարել, եթե հասույթը տարեկան 115 մլն դրամը չի գերազանցում։  Իսկ եթե 24 մլն–ից քիչ լինի, հարկեր ընդհանրապես պետք չի լինի վճարել (և դարձյալ դիվիդենդների հարկումից բացի)։

Ճիշտ է` պայման է դրված. այդ արտոնությունից կարող են օգտվել նրանք, ովքեր աշխատում են տեղական հումքով։ Եթե խաղողի կամ ծիրանի փոխարեն դուք սովորական գործարանային սպիրտ եք օգտագործում, արտոնություններ չեք ստանա։ Այդ պատճառով էլ հարկայինը կստուգի խաղողագործների փաստաթղթերը։ Իհարկե, հաշիվ ապրանքագրերը ստուգելն այդքան էլ ուրախ գործ չէ, որքան համտես անցկացնելը։ Սակայն ավելի հուսալի է։

Կթեթևացնեն նաև նրանց աշխատանքը, ովքեր «զինում են» մեզ ռեստորան գնալու համար։ Խոսքը ատամնաբույժների մասին է։ Նրանց համար դեռ աթոռի քանակից են հարկ գանձում։ 10, թե 3 հաճախորդ սպասարկեցիր` նշանակություն չունի։ Սակայն 2020 թվականից նրանք հարկման ընդհանուր սկզբունքով կհարկվեն` կախված հասույթից։

Միշտ չէ, որ կարելի է ստուգել, թե քանի մարդ է ատամնաբույժն ընդունել, (հավանաբար միայն ատամնալիցքի և պրոթեզների համար նախատեսված նյութերի օգտագործման քանակից)։ Բայց հարկը պարզեցնել է պետք։ Իսկ հարկայինը մի կերպ կփորձի հետևել` կարծում են Ֆինանսների նախարարությունում։

Ընդհանուր առմամբ, բարեփոխումներից ավելի շատ հարկ կկորցնեն, քան կհավաքեն։  Ընդհանուր բացասական արդյունքը 10-15 մլրդ դրամ կկազմի, այդ թվում` հանած քաղցր գազավորված ըմպելիքների 3 մլրդը (չկայացած հարկումը)։ Ճիշտ է` բացասական արդյունքը միայն թվերով է։ Իսկ բիզնեսի համար արդյունքը բավականին դրական կլինի` կարծում են կառավարությունում։ Նրանք համոզված են, որ եթե բիզնեսը կարողանա հեշտ աշխատել, հարկ էլ ավելի շատ կվճարի։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ում մոտենում, ասում ես` պիտի հարկ վճարես, ասում է` ո՞նց, ե՞ս». Նիկոլ Փաշինյանը

Այսպիսին են, ընդհանուր առմամբ, Հարկային օրենսգրքի բարեփոխումները։  Սակայն այսքանով չեն ավարտվում։ Աշնանը ուզում են երկրորդ փուլն  իրականացնել։ Եվ այն կանդրադառնա բոլորի վրա` առանց բացառության։

Արդեն ավելի քան երկու տարի է իշխանությունները մտածում են` ինչպես վերանայել գույքահարկն ամբողջ հանրապետությունում։ Էլիտար քոթեջների և բարձրահարկ շենքերի համար այդ հարկը չափազանց ցածր է։ Հաշվարկվում է այն գույքի կադաստրային արժեքից։ Իսկ գները կադաստրում իրական շուկայական գներից ավելի ցածր են գրանցած։

Կադաստրում արդեն առաջարկ կա, թե ինչպես փոխել գույքի գնահատումը` բարձրացնելու համար հարկերը նախևառաջ Երևանի կենտրոնում և ամառանոցային և կուրորտային վայրերում գտնվող առանձնատների համար (օրինակ Ջրվեժում կամ Դիլիջանում)։

Բայց չէ՞ որ քաղաքի կենտրոնում ապրող ոչ բոլոր մարդիկ են ունևոր։ Այստեղ բազմաթիվ գիտնականների ընտանիքներ կան, արվեստի մարդիկ, խորհրդային չինովնիկներ, որոնց կենտրոնում է բնակարան հատկացվել։ Ինչ անել, եթե նրանց թոռներն այդքան էլ ապահովված չեն։  Չէ՞ որ հին երևանցիներին իրենց տներից չես վտարի, եթե նրանք չեն կարող նախկինից 5 անգամ ավելի հարկ վճարել։

Լրահոս
0