18:36 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ֆինանսական շուկայի գրաֆիկա

Աճ կա. Հայաստանի տնտեսության զարգացումն արագանում է, գնաճն ու արտաքին պարտքը` նվազում

© Sputnik / Руслан Кривобок
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա վերջին Հայաստանի տնտեսությունը բարձր աճ կցուցադրի ագրարային հատվածի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տնտեսությունը 2019թ–ի հուլիս–օգոստոսին արագացրել է աճը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի տնտեսական վերլուծության բաժնի վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովը։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ–ի հուլիսին ավելացել է 8,1 տոկոսով (մեկ ամիս առաջ` 3,4 տոկոսով)։ Նման ակտիվությունը կարող էր պայմանավորված լինել գյուղատնտեսության ազդեցությամբ. այս ոլորտում ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է արդյունաբերության աճ՝ նախորդ տարվա համեմատաբար ցածր ցուցանիշի ֆոնին:

Տնտեսության մյուս հիմնական հատվածներում 2019թ–ի հուլիսին նույնպես դրական տեղաշարժ է նկատվել. արդյունաբերական արտադրությունն ավելացել է 16,1 տոկոսով, մանրածախ և մեծածախ առևտրի շրջանառությունը` 9,1 տոկոսով, շինարարության ծավալը` 4,1 տոկոսով։

«Ընդհանուր առմամբ 2019թ–ի երրորդ եռամսյակում Հայաստանը կարող է աճի բարձր ցուցանիշներ ցուցադրել ագրարային հատվածի զգալի ավանդի ֆոնին։ Բյուջեի կատարման ցուցանիշներն ու պետական պարտքի դինամիկան այս տարվա առաջին կիսամյակում վկայում են հանրապետության ֆինանսական դրության բարելավման մասին», – ասաց Ֆյոդորովը։

2019թ–ի հունվար–հունիսին պետական բյուջեի հավելուրդը կազմել է 121,9 միլիարդ դրամ կամ 254 միլիոն դոլար (անցած տարվա նույն շրջանում պակասուրդը կազմել է 3,8 միլիարդ դրամ)։

Հաշվետու շրջանում եկամուտները կազմել են 759 մլրդ դրամ` ավելանալով 25,1 տոկոսով։

Աճի ցուցանիշի գործոններ են դարձել ինչպես տնտեսական ակտիվության ընդլայնումը, այնպես էլ իշխանության` հարկահավաքման բարելավմանն ուղղված քայլերը։

Աշխատավարձե՞րը բարձրացնել, թե՞ ջրի խողովակը նորոգել. տնտեսագիտական կարծիքներ`բյուջեի մասին

Հայաստանի պետական պարտքը նվազել է հունիսի վերջին արտաքին պարտավորությունների կրճատման հաշվին։

Հուլիսի տվյալներով` առևտրային դեֆիցիտն ընդլայնվել է ներկրման դիրքերի ավելացման հաշվին։ 2019թ–ի երկրորդ կիսամյակում կարելի է ակնկալել հանրապետության արտաքին հաշվեկշռի բարելավում` էներգակիրների շուկայում նվազող գների ֆոնին։

Գնաճն օգոստոսին նվազել է մինչև 0,6 տոկոս (հուլիսին` 1,7 տոկոս)։ Այդ դանդաղեցման հիմնական գործոնը պարենամթերքի գների անկումն է` գյուղատնտեսական արտադրության աճի ֆոնին։

Ակնկալվում է, որ գնաճը կվերականգնվի աճող ներքին պահանջարկի ազդեցության տակ և 2020թ–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմանում։

Կենտրոնական բանկի վարքագիծն ավելի շատ չեզոք է, քան աճին միտված. տնտեսագետ

Ըստ թեմայի

Նոր ասոցիացիա. այն կզարգացնի հայ-ռուսական բիզնես կապերը
Նոր ներդրումներ, նոր աշխատատեղեր` այս տարի. Փաշինյանը թվեր է հրապարակել
«Գազպրոմ Արմենիան» վաճառում է իր ընկերություններից մեկի գույքը. հայտնի է գնորդը
թեգերը:
ՀՀ արտաքին պարտք, գնաճ, Հայաստան

Գլխավոր թեմաներ