19:03 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
213 0 0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է, թե ինչ իրավական նորմերի հիման վրա են ռուս խաղաղապահները մեկնել Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՌԴ խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում։ Նման հայտարարություն է արել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել միջազգային իրավունքի շրջանակներում և ՌԴ Դաշնային խորհրդի` 2015թ.սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա»,– ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման համար առանցքային է նաև կողմերի համաձայնությունը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Դիակների ու գերիների փոխանակման հարցով կողմերը Կարմիր խաչին չեն դիմել
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը
Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը. Ֆրանսիայի նախագահ
Մարդկանց կտրուկ արձագանքը բնական է. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
թեգերը:
Ռուսաստան, Արցախ, խաղաղապահ, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ