20:29 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
35502

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր»։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անողները երթով հասան ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ոստիկանները մի քանի շերտով ամուր պատ են կազմել կառավարության մուտքի առջև։

Նշենք, որ 17 կուսակցությունների համատեղ հանրահավաքին մասնակցում են նաև արցախցիներ։ Նրանցից մեկն ասաց, որ չգիտի` ինչ է անելու և որտեղ ապրելու։

«Մեզ ասում են` գնացեք ու թուրքերի կողքին ապրեք։ Պատկերացնո՞ւմ են` ոնց է այդպես լինելու։ Ես չգիտեմ իմ անելիքը, չգիտեմ` վաղն ինչ է լինելու»,–ասաց կինը։

Ոստիկանական ուժերի թիվը տեղում անընդհատ ավելանում է։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր»։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Արցախի 12 600 ք/կմ տարածքից 10 100-ը տրվում է թուրքերին. Հրանտ Բագրատյան
Լավրովն ասել է` ինչն է հիմք դարձել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության համար
«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան
թեգերը:
Թուրքիա, Ազատության հրապարակ, Բողոքի ակցիա

Գլխավոր թեմաներ