20:00 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (557)
67 0 0

Մարիա Զախարովայի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր մշակութային հուշարձաններին առանձնահատուկ նշանակություն է տրվում։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի ու մշակութային օբյեկտների պահպանման հարցը ռուսական կողմի աշխատանքի մի մասն է։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այդ խնդրին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։

«Այդ հարցը խիստ արդիական է, այն նույնպես կողմերի հետ մեր շփման օրակարգում է», - ասել է Զախավորան։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում կարևորել էր Ղարաբաղում քրիստոնեական տաճարների ու վանքերի պահպանման ու նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովումը։

Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են պղծում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1586 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (557)

Ըստ թեմայի

«Նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին». Մովսես Հակոբյանն ասաց` որն է պարտության պատճառը
«Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը». Մովսես Հակոբյանը` մարդկանց շփոթության մասին
Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը
թեգերը:
մշակույթ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ