01:36 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
105 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա պահին շատ ավելի կարևոր է համարում ազգային համաձայնության մթնոլորտը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Կառավարության կազմի փոփոխությունները ներկա պահին քննարկվում են։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ ներկա պահին շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը, քանի որ, նրա խոսքով, միշտ չէ, որ կառավարության ձևավորմամբ ձևավորվում է ազգային համաձայնության մթնոլորտ։

«Մեր խնդիրն է հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ, և կարծում եմ, որ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ` կայունություն և անվտանգություն։ Եվ մեր հանրության պահվածքը, ըմբռնումը, դիրքորոշումը դրա վառ ապացույցն են»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը որոշել է փոխել նախարարների 80%-ին. ովքե՞ր են «պլանի տակ». «Ժողովուրդ»

Վարչապետը վստահեցրեց, որ իշխանությունն ունի բավարար ներուժ` այդ հարցը լուծելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր են իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել են, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ 

Ըստ թեմայի

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ վերադարձնել Փաշինյանի կոնյակն ու «դուխին»՝ պայմանով
Ուշ թե շուտ նա ստիպված է լինելու պատասխանել այդ հարցերին. ինչու է Փաշինյանը խուսանավում
«Փաշինյանն ասել է ամբողջ ճշմարտությունը, ես ավելացնելու բան չունեմ». Պուտին
թեգերը:
կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ