22:34 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Տեսանյութեր

«Հայեր, միացեք». երգում են բազմակուսակցական ցուցարարները. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)
70 0 0
© Sputnik / Arsen Haytyan

Բողոքի մասնակիցները կառավարության մոտից քայլերթով գնացին ԱԺ: Հանրահավաքը շարունակվում է խորհրդարանի դիմաց։

Ազգային ժողովի մոտ հավաքված ցուցարարները երգում են Գուսան Հայկազունի «Հայեր միացեք» երգը։ Նրանց միանում և երգը կատարում են ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը և այլք։

Նշենք, որ 17 կուսակցությունների նախաձեռնած բազմամարդ բողոքի ակցիան այսօր կայացավ Ազատության հրապարակում։ Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց ցրել ակցիան։ Հանրահավաքից հետո մասնակիցները բողոքի երթով քայլեցին դեպի կառավարություն, ապա ԱԺ։

Հանրահավաքի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահների մուտքը կզսպի ուժի կիրառումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին
ԱԱԾ–ն մտափոխվել է. Սերժ Սարգսյանին ավելի ուշ կկանչեն
Արմեն Սարգսյանն ընդունել է Արամ Սարգսյանին
թեգերը:
երգ, Արթուր Վանեցյան, Էդուարդ Շարմազանով, Բողոքի ակցիա, հանրահավաք, երթ, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ