09:19 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

Հանրահավաքը շարունակվեց Ազատության հրապարակում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
87 0 0

17 կուսակցությունների կազմակերպած երթ-հանրահավաքի վերջին կետը Ազատության հրապարակն էր։

Մատենադարանի մոտ մեկնարկած 17 կուսակցությունների հանրահավաքի մասնակիցները քայլերթով գնացին մինչև ԱԱԾ շենքի մոտ` ի պաշտպանություն ձերբակալվածների։ Ապա բողոքի քայլերթ եղավ դեպի Ազատության հրապարակ։

Բազմամարդ հանրահավաքը շարունակվեց Ազատության հրապարակում։

17 կուսակցությունները բողոքի ակցիան կշարունակեն վաղը, ժամը 16։00–ին, Ազատության հրապարակում։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Սա պարտություն չէ, հազարավոր կյանքեր են փրկվել. զրույց Օնիկ Գասպարյանի խորհրդականի հետ
«Դրանք բացարձակ ապօրինի որոշումներ էին». բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԱԾ–ից քայլեցին Օպերա
Բյուլբյուլօղլին ասել է` Ադրբեջանը երբ կներկայացնի իր կորուստների մասին տվյալները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), երթ, Բողոքի ակցիա, Ազատության հրապարակ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ