00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ շանս է տեսնում Հայաստանի բանկային կառավարման դպրոցի հիմնադիրը ՀՀ արդյունաբերության մեջ

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Օսիպյան
Աշոտ Օսիպյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվել
Արդյունաբերության տեխնոլոգիական վերազինման համար ոչ միայն պետության աջակցություն, այլև կորպորատիվ կառավարման նոր մշակույթ է անհրաժեշտ: Դա թույլ կտա զգալիորեն ավելի շատ օտարերկրյա ներդրողների հրավիրել ու զբաղեցնել շուկաներ, որոնք ժամանակավորապես բացվել են Covid–ից հետո։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի տնտեսությունը հետքովիդային աշխարհում մրցունակ կլինի միայն այն ժամանակ, երբ կվերականգնի արդյունաբերության ոլորտում կորցրածը։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկի տնօրենների խորհրդի անդամ, Հայաստանի բանկային կառավարման դպրոցի հիմնադիր Աշոտ Օսիպյանը։
Նա ավելացրեց, որ Հայաստանի տնտեսության ներկայիս մոդելը՝ հանքերը, շինարարությունն ու հին ձևերով գյուղատնտեսությունը, չեն կարող մրցակցել այն իրողություններում, որոնք ստեղծվել են համավարակի արդյունքում։
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Հայաստանն առաջնային է համարում թվային տնտեսության ստեղծումը. Վահագն Խաչատուրյան
Առայժմ Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է պղնձի համաշխարհային բարձր գների հաշվին (միջին հաշվով այս տարի գինը մոտ 9,5 հազար դոլար է մեկ տոննայի դիմաց)։ Սակայն հումքի արտահանումն այնքան արդյունավետ չէ տնտեսության համար, ինչքան մաքուր մետաղների ձուլումն ու դրանցից իրերի արտադրությունը։ Շինարարությունը կարճաժամկետ ազդեցություն է ունենում, քանի որ ՀՆԱ-ի աճ չի առաջացնում, չի նպաստում նոր ապրանքների ստեղծմանը մշտական հիմունքներով։
Գյուղատնտեսության մեջ պետք է ներդնել ինտենսիվ տեխնոլոգիաներ, ֆինանսական երաշխիքներ (ֆյուչերսային գնումներ) բերքի համար, ինչպես նաև ընդլայնել գյուղատնտեսությունը: Օսիպյանն ընդգծեց, որ վերջինն աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ առանց պետության աջակցության։
Ռուսական ընկերությունները պատրաստվում են ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել ՀՀ տնտեսության մեջ
Հատկանշական է Թուրքիայի փորձը (այն չի կարելի հաշվի չառնել, քանի որ երեսուն տարվա ընթացքում այստեղ զարգացած արդյունաբերություն են կառուցել)։
90-ականներին Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը ստեղծել է «Build, Operate, Transfer» մոդելը (կառուցիր, կառավարիր, փոխանցիր)։ Այստեղ ստեղծվել է ոչ միայն բարենպաստ միջավայր ներդրողների համար, այլև պարզ պայմաններ ֆոնդային բորսայում ներդրումային ծրագրերի վաճառքի համար։ Ընդ որում, ներդրողների կողմից ստեղծված նոր գործարանների առաջնային գնորդը պետությունն էր, որը վաճառքի լրացուցիչ երաշխիքներ էր ստեղծում։ Պետությունն արդյունքում ստացել է ինչպես պատրաստի գործարաններ, այնպես էլ պատրաստված աշխատուժ (որը կրթել են արևմտյան ընկերությունները)։
 DigiTech, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Պետությունը պետք է օգտագործի հայկական ՏՏ ընկերությունների արտադրանքը․ նախարար
Այսպիսով, պետությունը պետք է օգնի ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, համալրվել նոր տեխնոլոգիաներով: Բացի այդ, պետք է բարենպաստ միջավայր ստեղծել ներդրումների համար։ Խոսքը ոչ միայն քաղաքական ու տնտեսական կայունության մասին է, ինչը ակտուալ էր Ամուլսարի հանքի դեպքում, այլև ֆոնդային բորսաների զարգացման, որտեղ ներդրումային ծրագրերը հնարավոր կլինի շուկայական արժեքով գնել ու վաճառել: Դա ներդրողին կծառայի որպես երաշխիք, որ նա իր նախագիծը կկարողանա վաճառել արդար, չնվազեցված արժեքով։ Իսկ դրա համար, իր հերթին, պետք է կատարելագործել կորպորատիվ կառավարումը։ Այստեղ հատկապես հետ են մնում ոչ ֆինանսական հատվածի ընկերությունները։

«Մեր ընկերություններից շատերն աշխատում են հին մոդելով, որտեղ սեփականատերը և տնօրենը նույն մարդն է, և բոլոր որոշումները միանձնյա են կայացվում։ Նման ընկերությունները վախեցնում են ներդրողներին», - ավելացրեց Օսիպյանը։

Համապատասխանաբար, թույլ զարգացած է նաև սպասարկող ենթակառուցվածքը ներդրողների ներգրավման համար՝ չկան տեղական ներդրումային ընկերություններ, որոնք կներգրավեն արտասահմանյան բիզնեսը, քիչ են մարկետ-մեյքերները, որոնք կօգնեն ընկերություններին բորսայում տեղաբաշխել պարտատոմսերն ու բաժնետոմսերը:
Օսիպյանը նշեց, որ այս ամենը պետք է կառուցել հնարավորինս շուտ, քանի որ աշխարհում նոր շուկաներ են բացվել, բայց ոչ ոք չի սպասի, մինչև Հայաստանը դրանք զբաղեցնի:
Օրինակ՝ ԱՄՆ–ում տնային տնտեսությունների խնայողություններն ավելացել են 30 տոկոսով և գրեթե նույնքան՝ 27 տոկոսով, աճել է երկարաժամկետ օգտագործման ապրանքների պահանջարկը, այնքան, որ գործարանները չեն հասցնում սպասարկել պատվերները։ Այդ պատվերները չի հասցնում կատարել նաև Չինաստանը, որտեղ հովհարային անջատումներ են սկսվել գործարաններում ու նավահանգիստներում աշխատանքի մեծ ծավալների պատճառով։
«Դա չի նշանակում, որ մենք կարող ենք ավտոմեքենաներ կամ սառնարաններ արտադրել, բայց պետք է փորձենք դրանց համար էլեկտրոնիկա ու չիպեր արտադրել, ոչ թե միայն սոֆթ գրել նրանց համար։ Դա փոքր չափի մտավոր արդյունաբերություն է, որը շատ հարմար է մեր պայմանների համար», - ընդգծեց Օսիպյանը։
Հեռանկարային մյուս ճյուղը պետք է դառնա մաքուր մետաղների, այդ թվում՝ ոսկու արտադրությունը` որքան էլ բարդ լինի դրա հետ կապված միջազգային լիցենզիաների գործընթացը։
Մասնագետը հիշեցրեց, որ այս ամբողջ ենթակառուցվածքը պետք է առավել հստակ լինի, քանի որ Հայաստանի շուկայի մեկնարկային պայմաններն այնքան էլ գրավիչ չեն. առաջին հերթին այն չափերով փոքր է։
Հյուսիս–հարավ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՀՀ–ն` տնտեսական մրցակցության հարթակ. Մարշալի պլանից մինչև Մակեդոնացի ու Մետաքսի ճանապարհ
Բայց եթե բարեփոխումներն իրականացվեն, դրանք հեշտ է ֆինանսավորել ներկայիս պայմաններում. պետության համար ստեղծվել են փոխառությունների շահավետ պայմաններ (քանի դեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքները մնում են պատմականորեն ցածր՝ ընդամենը 0,25 տոկոսի մակարդակում), իսկ մասնավոր ընկերությունները կարող են արտասահմանյան ներդրումներ ստանալ ոչ միայն Հայաստանի ֆոնդային բորսայում, այլև արտասահմանում:
Եվրոպական հարթակներում կապիտալի ներգրավման հնարավորություններ ունեն նույնիսկ փոքր ու միջին ընկերությունները. դրա համար գոյություն ունեն Վարշավայի ֆոնդային բորսայի կամ Լոնդոնի այլընտրանքային շուկայի տիպի պրոֆիլային հարթակները:
Լրահոս
0