00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ «Նովէյր» ավիաընկերությունը հրաժարվեց իրականացնել Երևան-Կապան-Երևան չվերթերը

Ինչո՞ւ «Նովէյր» ավիաընկերությունը հրաժարվեց իրականացնել Երևան-Կապան-Երևան չվերթները
Բաժանորդագրվել
Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է այն հիմնական պատճառները, որոնք ավիափոխադրող ընկերությանը ստիպել են հետ վերցնել Երևան-Կապան-Երևան չվերթերն իրականացնելու հայտը։
«Նովէյր» ընկերությունը Երևան-Կապան-Երևան թռիչքներն իրականացնելու հայտից հրաժարվելու համար ենթադրաբար մի քանի պատճառ է ունեցել` կոմերցիոն, տեխնիկական ու անվտանգային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
«Ո՞վ կմտներ դրա տակ, Կապանի օդանավակայանը նախընտրական օդ խոստումներից էր». Վահե Հակոբյան
Նրա կարծիքով` ի սկզբանե պարզ էր, որ օդանավը, որով ավիաընկերությունը պատրաստվում էր իրականացնել թռիչքները, չի կարող աշխատել։ Նախ` մեկնարկային թռիչքների համար ընկերությունը պետք է մեկի փոխարեն երկու օդանավ ունենար, որ տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում օդանավերից մեկը մյուսին օգնության գար` ուղևորներին տեղ հասցներ, հետո էլ նավթի գներն են շատ բարձր, իսկ փոքր սրահ ունեցող օդանավը չի կարող ապահովել անգամ մինիմալ ծախսերը։
«Լ-140 չեխական օդանավը, որով պետք է իրականացվեին թռիչքները, փոքր օդանավ է, եթե չեմ սխալվում՝ մինչև 18 ուղևոր կարող է տեղափոխել, որը, բնականաբար, չի կարող ծախսերը փակել, ինչը ձեռնտու չի կարող լինել ավիափոխադրող ընկերությանը»,- ասաց նա։
Սյունիքում շրջափակման մեջ հայտնված բնակավայր չկա - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
«Ցեխ է, դժվար է աշխատել». ինչ ընթացքում է Ճակատեն–Կապան այլընտրանքային ուղու կառուցումը
Բացի այդ` օդանավը, որով ընկերությունը պատրաստվում էր իրականացնել Երևան-Կապան-Երևան չվերթերը, մեկ ժամում 800 կմ արագություն ունի. Կապանում վայրէջք կատարելու համար արագություն գցելու խնդիր կառաջանար։
«Չի կարող այդ շարժիչներով օդանավը թռչել Երևանից Կապան, որովհետև «ջեթ» շարժիչներ ունեցող օդանավերի դեպքում արագություն գցելը բավականին դժվար է։ Դրա համար լեռնային տարածքներում օգտագործվում են պրոպելերով օդանավ, որը դրա հաշվին կարողանում է արագությունը նվազեցնել, որ վայրէջք կատարի»,- նշեց Խաչատրյանը։
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելում է այցելել Քարահունջ-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներ
Իսկ հարցերի հարցը` անվտանգային խնդիրը, ամբողջացնում է ընկերության` հայտը հետ վերցնելու որոշման պատկերը. Խաչատրյանի խոսքով` միայն այն անվտանգային խնդիրները, որոնց առաջ հայտնվել է Հայաստանը, բավարար են, որ մարդիկ ռիսկի չդիմեն։ Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով Կապանի օդանավակայանի աշխարհագրական դիրքը շատ է մոտեցել մեր երկրի ներկայիս սահմաններին, որոնց մի մասը օկուպացրել է Ադրբեջանը, և նման իրավիճակում հազիվ թե գտնվեն ավիափոխադրողներ, որոնք կհամարձակվեն թռիչքուղի դուրս գալ։
«Օդաչուն, որը Երևանից թռչում է դեպի Կապան, պետք է մանևրելու տեղ ունենա, տարբեր պատճառներով նա կարող է հասնել օդանավակայանի մոտ ու տարբեր պատճառներով չկարողանա իջնել, ինքը պետք է մանևրի, պետք է շարունակի չվերթը, շրջապտույտ անի, նորից հետ գա, իսկ այդ մանևրելու ընթացքում կարող է հայտնվել թշնամի երկրի օդային տարածքում, որն անվտանգության մեծ խնդիր է առաջացնում»,- հավելեց փորձագետը։
Վահե Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Եթե նախկինում 10 կմ, ապա հիմա 150 կմ շրջանցելով մարդիկ պիտի Կապան հասնեն. Վահե Հակոբյան
Հիշեցնենք, որ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր սկսելու մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին, ու դա այն դեպքում, որ ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:
Օրեր անց, սակայն, հայտնի դարձավ, որ «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը։
Լրահոս
0