Google-ի որոնողական աշխատանքը լիովին խափանված է, իսկ Youtube-ում հնարավոր չէ տեսանյութեր դիտել։
Պետք է պահպանել տեղեկատվական մարտադաշտի կանոնները, որպեսզի թշնամին մեր տարածած ինֆորմացիան չկիրառի ի վնաս մեզ։
Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն զոհվել էր:
Հոգեբան Աննա Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ համացանցը երեխաների հոգեբանության վրա։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կայքերից մեկում տեղադրվող ինքնասպանության իրական տեսանյութերի տարածման խնդրին։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պետական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական սադրանքի ֆոնին վերջինիս կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմին և կեղծ լուրերի տարածման խնդրին։
Նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների համար:
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի վարչապետը աշխարհի միակ ղեկավարը չէ, որը սիրում է քաղաքացիներին դիմել համացանցով։
Ըստ հրապարակումների՝ խոսքը մի քանի հարյուր միլիոնների ընտրակաշառքի կամ մի քանի հարյուր միլիարդների հասնող ապօրինի եկամուտի մասին է:
Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի հայտնի երգը հավանել է նաև վրացական «Մետեխի» համույթը։
Թաթոյանն անթույլատրելի է համարել մարդու ընտանեկան ողբերգությունը սոցցանցերում քննարկելը, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ հրապարակելն ու տարածելը։
Համացանցում հայտնված տեսանյութը `փոքրիկ գեղեցկուհու մասնակցությամբ ,շատ օգտատերերի է հիացրել։ Նրանք հավանել ու մեկնաբանել են այն։
Երեք զույգերի առանձնահատկությունն այն է, որ զուգընկերներից մեկը հայ է կամ հայկական արմատներ ունի։ Սովորական օրերին էլ օգտատերերը նրանց միկրոբլոգներին հետաքրքրությամբ են հետևում, իսկ համավարակի շրջանում այն ուղղակի հիանալի միջոց է ձանձրույթի և դեպրեսիայի դեմ։
Համավարակն իսկապես խախտել է բոլորի պլանները։ Սակայն պետք է համակերպվել ու ապրել դրա հետ։ Իսկ այս տեսանյութի հերոսը ցույց է տվել՝ ինչպես կարելի է կարանտինի պայմաններում ժամանց կազմակերպել։
Փոքրիկը «Պահմտոցի» խաղի նոր կանոններ է հնարել։ Եվ քանի դեռ հայտնի հայրիկը «դժգոհում է», համացանցի օգտատերերը հիանում են անուշիկ Օլիմպիայով։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեռավար ուսուցման պարագայում հատկապես դպրոցահասակներին առնչվող համացանցային խնդիրներին ու աշակերտների կիբերանվտանգությանը։
Համացանցի հայկական տիրույթի օգտատերերն արդեն երկու օր է՝ մրցում են տեղաշարժի մասին ձևաթուղթը ամենածիծաղելի ձևով լրացնելու հարցում։ Sputnik Արմենիան ներկայացնում է մեմերը, որոնք լացացնելու աստիճան ծիծաղեցրել են մեր խմբագրության աշխատակիցներին։
Փորձագետի կարծիքով՝ համացանցն էլ իր վրա կզգա համավարակով պայմանավորված գլոբալ կարանտինի հետևանքները։
Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացումը թույլ է տալիս հեռավար հարթակներ ստեղծել աշխատանքի, կրթության համար, ինչպես նաև հնարավորություններ` ինքնամեկուսացումը մշակութային անցկացնելու։